ԱՄՆ-ը կիբեռտարածությունում գաղտնի գործողություն Է իրականացրել Իրանի դեմ այն բանից հետո, երբ հարձակման ենթարկվեցին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած Է Թեհրանը: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի՝ անունները չնշված պաշտոնյաների:
Գործակալության զրուցակիցների ասելով՝ գործողությունը կատարվել Է սեպտեմբերի վերջին եւ ուղղված Է եղել «քարոզչության» տարածման Թեհրանի հնարավորությունների դեմ: Աղբյուրներից մեկը հայտնել Է, որ գրոհը «ֆիզիկապես ազդել Է» սարքավորումների վրա, սակայն ավելի մանրամասն տվյալներ նա չի բերել:
Պենտագոնը հրաժարվել Է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից կիբեռգրոհի վերաբերյալ տեղեկատվությունը։