Ամերիկյան ռազմական ինքնաթիռը Սիրիայի երկնքում թուրքական կործանիչներ է որսացել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպի պատճառն այն է, որ «Խաղաղության ակունք» գործողության մասնակցող թուրքական ինքնաթիռները Սիրիայի հյուսիսում շատ մոտ են եղել ԱՄՆ-ի զինծառայողներին, որոնք տեղակայված են երկրի այդ հատվածում։
Դրանից հետո թուրքական կործանիչները լքել են ամերիկացի զինծառայողների տեղակայման գոտին։
Նշվում է, որ կործանիչները որսալու համար մի քանի ամերիկյան F-15 է գործարկվել, ինչպես նաև AH-64D Apache հարվածային ուղղաթիռներ։ Թուրքական կործանիչները որսացել են ամերիկյան բազայի երկնքում։ Վաշինգտոնն արդեն պաշտոնական բողոք է հղել Թուրքիայի պաշտպանության նախարարություն։