Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բարձրացելէ Պեկտուսան լեռը՝ Կորեական թերակղզու ամենաբարձր գագաթը, որը կորեացիների շրջանում սրբազան է համարվում։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «սպիտակ ձիով լեռն է բարձրացել առաջին ձյան ժամանակ»։
«Սպիտալ նժույգով Պեկտու լեռ նրա արշավը մեծ իրադարձություն է, որը կորեական հեղափոխության պատմության մեջ հսկայական նշանակություն ունի։ Նա՝ ձիուն նստած, Պեկտու լեռան գագաթին, խորը հույզերով հիշել է ծանր պայքարի ուղին, որը նա անցել է հավատով ու կամքով՝ ամենահզոր երկիր կառուցելու մեծ գործի համար»,-ասվում է հաղորդագրությունում։