Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 15-ին մերժել է ԱՄՆ-ի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջը։ Նա հայտարարել է, որ Թուրքիան «երբեք» հրադադարի մասին չի հայտարարի և «ահաբեկիչների հետ բանակցություններ չի վարի», հաղորդում է dpa գործակալությունը։
Էրդողանը նաև քննադատել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասին, որը, նրա խոսքով, «քաղաքականությունից ոչինչ չի հասկանում»։ Գերմանիան «կպարտվի», իսկ Թուրքիան «կհաղթի» այս հակամարտությունում, ընդգծել է նա։
Նախօրեին Մաասը հայտարարել է, որ ի նշան բողոքի Սիրիայում թուրքական ռազմական գործողության դեմ՝ Գերմանիան դադարեցնում է Թուրքիա զենքի մատակարարման արտոնագրեր տալը։