Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Վիտալի Բալասանյանը «սամաստրել» եղավ

Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին նախնական կամ վերջնական ձևով հայտնել է յոթ գործիչ՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Արցախի վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը և նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Այս ցանկում հատկանշականն այն է, որ ֆավորիտները ներկայացնում են գործող իշխանությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Գոռ Հակոբյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և վերլուծաբան Գոռ Մադոյանը:

Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ կարևոր է, որ թեկնածուները փորձառու գործիչներ են. «Լավ է, որ ուսանողական լսրանից կամ գործազուրկների հերթից որևէ մեկը դուրս չի եկել ու ներկայացրել իր թեկնածությունը այդ պաշտոնի համար»: Նրա կարծիքով՝ Արցախի նախագահի այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ ձևական չեն լինելու, այլ մրցակցային. նախապես հայտնի չէ, թե ով է հաղթելու:

«Վիտալի Բալասանյանին ես ֆավորիտ չէի համարի: ֆավորիտները առնվազն ավելի զուսպ և կշռադատված հայտարարություններ են անում, օրինակ՝ Արայիկ Հարությունյանը կամ Մասիս Մայիլյանը»,- նշեց Գոռ Մադոյանը՝ կարևորելով, որ այս ընտրությունները կանխատեսելի չեն, ինչը դրական է: Վելուծաբանի դիտարկմամբ՝ Հայաստանի նախկին իշխանությունները որոշակի լծակներ դեռևս ունեն. «Դա երևում է նաև Վիտալի Բալասանյանի սուր, բայց ժամանակավրեպ հայտարարություններից, որոնցից տխրության հոտ է գալիս… Այդ հայտարարություններն իրենը չեն, դրանք ավելի շատ ռևանշիստական տրամաբանության մեջ են»:

Գոռ Հակոբյանի կարծիքով՝ այս անգամ Արցախում կայանալիք ընտրությունները չեն ընթանա ճնշումներով, արդյունքում հնարավորություն կլինի Արցախում հաստատել նոր որակի իշխանություն և նախկին իշխանությանը զրկել այնտեղ ունեցած իրենց ազդեցությունից:

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին՝ Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ գործ ունենք ինքնավնասարարության հետ. «Ինչպես որ զինվորականը կրակում էր իր ոտքին, ճիշտ այդպես էլ Վ. Բալասանյանն ինքն իրեն զրպարտում է, ոչ միայն Արցախի և ՀՀ քաղաքացիներին, այլ հենց ինքն իրեն է զրպարտում և իր կենսագրությունն է հիմա պսակազերծում: Սա ինքնավնասարարություն է՝ «սամաստրել», և դա ցավալի է…»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում