Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Արբիտրաժային դատարան դիմելու «Սանիթեք»-ի հիմքերը խարխուլ են, բայց քաղաքապետարանը պետք է պատրաստվի դրան

«Սանիթեք» ընկերությունը վերջնական հայտարարեց՝ դիմում են արբիտրաժային դատարան։ Երեկ ընկերության տնօրինությունը տեղեկացրեց, որ «Սանիթեքը» սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ երևանցիներ, «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ, ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

Երևանի քաղաքապետարանն էլ՝ սկսած քաղաքապետ Հայկ Մարությանից, վերջացրած ավագանու անդամներով, մի քանի անգամ արդեն հայտարարել են, որ քաղաքապետարանն այս դեպքում «մտածելու բան չունի»։

Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախօրեին ասաց, որ Երևանի քաղաքապետարանին որևէ արբիտրաժով սպառնալ հնարավոր չէ, քանի որ քաղաքապետարանը գործել է օրենքի տառին համապատասխան։ «Եթե «Սանիթեքը» դիմի արբիտրաժ, ապա մենք չենք կարող ասել, թե ինչ գումարների մասին կարող է խոսք գնալ։ Բայց մեզ համար մտահոգիչ չէ արբիտրաժ դիմելու սպառնալիքը, որովհետև մենք գործել ենք գործող օրենսդրության տառին և ոգուն համապատասխան, և մեր բերած փաստական հանգամանքները և իրավական հիմնավորումները առավել քան բավարար են թե՛ տեղական և թե՛ միջազգային դատարանի համար մեր օգտին հանգուցալուծում ստանալու»,- ասաց Համբարձումյանը։

Մեր դիտարկմանը՝ «Սանիթեքը» պնդում է, թե քաղաքապետարանը միտումնավոր խոչընդոտներ է ստեղծել բիզնեսի համար, քաղաքապետի խորհրդականը հակադարձեց. «Մենք պարզապես սկսել ենք ինքներս քաղաքի աղբը հավաքել։ Եթե դա խոչընդոտ է, ապա կներեք, բայց մենք չէինք կարող քաղաքում աղբը թողնել կուտակված։ Մենք այս առումով որևէ մտահոգություն չունենք։ Մենք սպասում ենք և պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման»։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ քաղաքապետարանի բոլոր գործողությունները հիմնված են եղել օրինականության, օրենսդրության և պայմանագրի դրույթների հիման վրա։ «Մեր յուրաքանչյուր գործողություն հիմնված է փաստական տեղեկատվության հիման վրա։ Քաղաքապետն էլ, պայմանագիրը խզելու վերաբերյալ հայտարարության ժամանակ, շատ մանրամասն, մասնագիտական ուսումնասիրության հիման վրա է որոշում կայացրել»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են արբիտրաժային գործընթացին։ «Քաղաքապետարանը գնացել է պայմանագրի խզման՝ հաշվարկելով նաև հետագա զարգացումները։ Քաղաքապետարանը պատրաստ է այս գործընթացին»,- ընդգծեց քաղաքապետի խոսնակը։

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով «Սանիթեքի»՝ արբիտրաժ դիմելուն, նկատեց, որ թեև պետք է սպասել, որ ընկերությունը ներկայացնի արբիտրաժային դատարան դիմելու հիմքերը, ինչպես նաև պարզ դառնա՝ վարույթ կընդունվի՞ այդ բողոքը, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, եթե համադրենք այն փաստարկները, որը ներկայացնում էր «Սանիթեքը», ապա դա վերաբերելու է իր կատարած ներդրումների վնասմանը։ Մասնավորապես, մեքենաների վնասմանը և աղբամանների վնասմանը փողոցներում։ «Քանի որ քաղաքը պայմանագրային հստակ պարտավորություններ չուներ, որ աղբավայրը պետք է լիներ այս կամ այն տիպի, և «Սանիթեքը» շահագործումն իրականացրել է և մրցույթը հաղթել է այն պայմաններում, որոնք կան առ այսօր, ես գտնում եմ, որ արբիտրաժ դիմելու հիմքերը խարխուլ են։ Ամեն դեպքում քաղաքապետարանը պետք է պատրաստվի դրան, ուսումնասիրի հիմքերը, քանի որ, իմ ունեցած տեղեկություններով՝ դա իրականացվելու է Հայաստանի և Լիբանանի միջև եղած ներդրումների խրախուսման վերաբերյալ պայմանագրով, որում նշված է, որ վեճը կարող է քննվել կամ միջազգային տնտեսական դատարանում կամ արբիտրաժային դատարանում։ Երկուսն էլ բավականաչափ ծախսատար են լինելու, և կարծում եմ, որ քաղաքապետարանն այս գործընթացին չպետք է մատների արանքով նայի և պետք է շատ լավ պատրաստվի»,- ընդգծեց Խաժակյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամի խոսքերով՝ արբիտրաժային գործընթացը ցանկալի պրոցես չէ և չի կարելի ասել, որ նման պրոցեսները կարող են ազդել Հայաստանի ներդրումային գրավչության վրա։ Հայաստանում ներդրում կատարողը պետք է նայի վեճի էության վրա։ «Բայց ցանկալի է, որ Հայաստանը խուսափի նման գործընթացներից»,- եզրափակեց Խաժակյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում