Բրիտանուհի Լին Գորմանլին պայմանավորվել է իր որդու՝ իննամյա Բրյուսի հետ, որ ինքը գնա ճաշ պատրաստելու, իսկ որդին տնային աշխատանքները կատարի: Շուտով կինը հյուրասենյակից լսել է Alex խելացի սյունակի ձայնը և գնացել՝ ստուգելու, թե ինչ է կատարվում: Պարզվել է, որ տղան մաթեմատիկայի խնդիրները լուծելու համար օգտագործում է ձայնային օգնականին:
Բրիտանուհին նկարահանել է տեսարանը։ Մայրը դժվարությամբ է զսպում ծիծաղը, բայց ասում է. «Ոչ, սա տնային աշխատանք կատարելու սխալ միջոց է»: Տղան շարունակում է հարցեր ուղղել։ «Դու հասկանո՞ւմ ես, որ այժմ պետք է նույն աշխատանքը ինքնուրույն կատարես»,- ասում է մայրը: