Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

27×20․ «Հոկտեմբերի 27»․ Արմենակ Արմենակյանի սպանության առեղծվածը

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ութ զոհերից մեկի` ԱԺ երկրապահ պատգամավոր Արմենակ Արմենակյանի սպանությունը տեղի է ունեցել նիստերի դահլիճից դուրս: Հանցագործության այս դրվագի բացահայտմանը հավուր պատշաճի ուշադրություն չեն դարձրել ոչ նախաքննության մարմինը և ոչ էլ դատարանը: Հոկտեմբերի 27-ի գործին քաջատեղյակ մարդիկ կհաստատեն, որ Արմենակյանի սպանության դրվագն էականներից մեկն է գործում, այն բանալիներից մեկը, որ քննությանը կարող էր դնել ոճրագործության կազմակերպիչների հետքի վրա: Հենց դրանով էլ, թերևս, բացատրվում է այս դրվագում քննության «անտարբերությունը»:

Բանն այն է՝ Արմենակ Արմենակյանի սպանությունը չէր կարող իրականացրած լինել Նաիրի Հունանյանի հանցախմբի անդամներից և ոչ մեկը, որովհետև այդ ժամանակ ահաբեկիչները գտնվել են ԱԺ նիստերի դահլիճում և այնտեղից դուրս չեն եկել: Այս փաստը ծնում է միանգամից մի քանի հարց, նաև վարկածներ: Եթե հանցախումբն ունեցել է վեցերորդ անդամ, ապա ո՞վ է նա, ո՞ւր անհետացավ, մանավանդ որ խորհրդարանում հնչած կրակոցներից անմիջապես հետո ԱԺ շենքը` բացի դահլիճից, վերցված էր խիստ վերահսկողության տակ, անգամ բարձրաստիճան պաշտոնյաները չէին կարող ազատ ելումուտ անել խորհրդարանի շենք: Այսինքն` գործնականում գրեթե բացառվում է, որ հանցախումբն ունեցել է այլ անդամ կամ անդամներ, ովքեր Արմենակյանին կարող էին սպանել խորհրդարանի դահլիճին կից ֆոյեում, ապա անարգել լքել խորհրդարանի շենքը:

Խիստ արժանահավատ է թվում այն վարկածը, որ հանցախումբն աջակիցներ է ունեցել հենց այդ պահին ԱԺ-ում գտնվող ուժային, իրավապահ մարմինների ներկայացուցիչների շարքերում, և հենց նրանցից մեկն էլ կատարել է ԱԺ պատգամավորի սպանությունը: Համենայնդեպս, նախաքննության մարմինը «հետևողականորեն» «ջրել» է Արմենակյանի սպանության դրվագը, իսկ դատարանում` նախագահող դատավոր Սամվել Ուզունյանը դիմեց բազմաթիվ ապօրինի հնարքների, որպեսզի գործի այս դրվագը համակողմանի քննության առարկա չդառնա: Կասկածից վեր է, որ իշխանությունները խիստ մտահոգված էին Արմենակյանի սպանության հանգամանքների բացահայտման հեռանկարով, իսկ դա հիմք է տալիս ենթադրելու, որ դրա հետևում կան իշխանության բարձրաստիճան կաբինետներ տանող հետքեր:

Նույն տրամաբանության շրջանակում իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի չբացահայտվեն այն հանգամանքները, թե ինչպես է ահաբեկիչների զենքը հայտնվել խորհրդարանի շենքում: Եթե այդ դրվագն արժանանար լուրջ քննության, գուցե հաստատվեին խոսակցությունները, որ զենքը ԱԺ տարածքում հայտնվել է խորհրդարանական ուղիղ հեռարձակումները սպասարկող մեքենայում գտնվելով, կամ՝ զենքերը նախօրոք եղել են ՀՅԴ խմբակցության սենյակում: Երկու վարկածի հետևում էլ պարզորոշ երևում են Քոչարյանի «ականջները»: Ի դեպ, հետևողականորեն խոչընդոտելով նախաքննության ու դատավարության բնականոն ընթացքը` Ռոբերտ Քոչարյանը դրանց ուշադիր հայացքը շեղում էր այն ճանապարհից, որը տանելու էր դեպի Բաղրամյան 26` իր նստավայր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում