Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Աննա Հակոբյանի այցերի շնորհիվ է, որ ՀՀ-ն ունի զարգացած մանկական ուռուցքաբանություն. Գևորգ Թամամյան

ՀՀ առողջապահության նախարարության «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի ԱՄՆ կատարած այցին՝ նշելով, որ այդ այցի ընթացքում աշխարհի ամենահայտնի մանկական քաղցկեղի կենտրոնի (St. Jude մանկական հետազոտական հիվանդանոցի) հետ համագործակցության հուշագրի ստորագրման արդյունքում է, որ այսօր այդ կենտրոնի կողմից կազմակերպված մանկական ուռուցքաբանության բազմաթիվ միջազգային ծրագրերում Հայաստանն առաջինն է:

Գևորգ Թամամյանը գրել է. «Այս տարվա ապրիլին տեղի ունեցավ այց ԱՄՆ մի քանի քաղաքներ, որի նպատակներից էր «City of Smile» և «Իմ քայլը» հիմնադրամների համար դրամահավաքները և բազմաթիվ այլ հանդիպումներ, որոնք օգնելու էին Հայաստանին: Ուրեմն, 2 շաբաթվա ընթացքում հավաքներ էին լինում ԱՄՆ տարբեր խոշոր քաղաքներում, ինչը նշանակում է երկարատև և հոգնեցուցիչ թռիչքներ, կարճատև կանգառներ այդ քաղաքներում, ընթացքում բազմաթիվ չդադարող հանդիպումներ: Բոլոր հանդիպումներին, բնական է, պատվիրակության բոլոր անդամներով չէինք մասնակցում, և ով որ կարողանում էր “ազատվել մի քանի ժամով”, ցերեկ լիներ, թե երեկո, քնում էր, որ մի փոքր հանգստանա: Բայց մի հոգի մասնակցում էր այդ բոլոր հանդիպումներին՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Առանց տրտնջալու, առանց հոգնած լինելու մասին խոսելու, դա նրա պարտականությունը չէր, բայց ինքնակամ վերցրել էր այդ բեռն իր վրա, և առանց բողոքելու առաջ էր տանում:

Եթե ավելի կարճ, այդքան թռիչքների ընթացքում չի եղել մի դեպք, որ տիկին Աննան ճամփորդի բիզնես դասով, միշտ եղել է պատվիրակության հետ՝ էկոնոմ դասում: Չեմ պատկերացնում մի երկիր, որի ղեկավարի տիկինը նախ այդքան ինտենսիվ գրաֆիկով այցեր կատարի, և այն էլ էկոնոմ դասով: Իսկ ինչ վերաբերվում է արդյունքներին, չեմ ուզի շատ երկար գրեմ, միայն մի փաստ ասեմ, որ նաև այդ այցի արդյունքում է, որ այսօր Հայաստանում մինչև 25 տարեկան քաղցկեղով հիվանդ երեխաներն ու երիտասարդները հնարավորություն ունեն անվճար բուժում ստանալու։ Թե ձեր կարծիքով այդ բուժման գումարները օդից են ընկնում… Նաև այդ այցի ընթացքում աշխարհի ամենահայտնի մանկական քաղցկեղի կենտրոնի (St. Jude մանկական հետազոտական հիվանդանոցի) հետ համագործակցության հուշագրի ստորագրման արդյունքում է (ի միջի այլոց Հայաստանը դարձավ St. Jude հիվանդանոցի կողմից ստեղծված համաշխարհային ալյանսի առաջին անդամը), որ այսօր այդ կենտրոնի կողմից կազմակերպված մանկական ուռուցքաբանության բազմաթիվ միջազգային ծրագրերում Հայաստանն առաջինն է: Նաև այդ այցերի արդյունքում է, որ մի քանի օր առաջ Գերմանիայի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավարը, երբ իր աչքերով տեսավ այստեղ կատարվող աշխատանքները, բառացի ասաց, որ մանկական ուռուցքաբանության բնագավառում Հայաստանը ոչ թե զարգացող է, այլ զարգացած։ Եվ այս զարգացումը, միանշանակ, շարունակվելու է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում