Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ինչ է վկայում Վրաստանի վարչապետի այցը Հայաստան. Արման Բաբաջանյանի անդրադարձը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան: Սա նրա առաջին այցն է Հայաստան՝ կառավարության ղեկավարի պաշտոնում, մինչդեռ այլ պաշտոններում Գախարիան նախկինում եղել է Հայաստանում՝ 2017 թվականի հունիսին նա Երևան է այցելել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018 թվականի փետրվարին` ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։

Վրաստանի վարչապետի պաշտոնում Գախարիան իր առաջին այցը կատարել էր Ադրբեջան, և միայն Հայաստան ու Թուրքիա այցերից հետո է նախատեսվում նրա այցելությունը Բրյուսել:

Վրաստանի նորանշանակ վարչապետի այցերի այս աշխարհագրությունը վկայում է առաջին հերթին տարածաշրջանային գերակայությունները կարևորելու հարևան երկրի ղեկավարության քաղաքական դիրքորոշման մասին:

Իրականում դա ռեալ-պոլիտիկի ուղղակի դրսևորում է, քանի որ մեր տարածաշրջանն այս օրերին գտնվում է դրամատիկ իրադարձությունների հորձանուտում, ռեգիոնալ նոր խաղացողներով տարածաշրջանային քաղաքական քարտեզի վերաձևման նախաշեմին: Այս իրողությունները, սակայն, չպետք է ստվերեն Վրաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների կարևորությունն ու ռազմավարական նշանակությունը:

Վրաստանը մեզ համար հարևան և բարեկամ պետություն է, որի հետ մենք կապված ենք ոչ միայն պատմականորեն, այլև ներկայիս աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների թելադրանքով: Չնայած արտաքին քաղաքական ու անվտանգային նախընտրությունների տարբերությանը՝ Հայաստանն ու Վրաստանն ունեն փոխպայմանավորող ու փոխլրացնող օբյեկտիվ շահեր, որոնք մեր հարաբերությունների որակը դարձնում են ռազմավարական, անգամ եթե դա չի հայտարարվում արարողակարգով:

Վրաստանը Եվրամիության հետ ասոցացված պետություն է, ձգտում է դեպի ՆԱՏՕ, և կախված աշխարհաքաղաքական զարգացումներից, տեսանելի ապագայում կարող է ինտեգրվել Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ընդհուպ մինչև լիիրավ անդամություն:

Այսինքն՝ առաջիկայում մեծ է հավանականությունը, որ ՆԱՏՕ-ն ներկայացված կլինի նաև մեր հարևան ու բարեկամ այդ երկրում: Մեզ համար դա չափազանց կարևոր, կենսական նշանակություն ունի, քանի որ դա լրացուցիչ զսպող գործոն կդառնա տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության առումով:

Վրաստանի եվրաինտեգրումն ու անդամակցությունը ՆԱՏՕ-ին ամբողջությամբ բխում են Հայաստանի շահերից, քանի որ այդ գործընթացների արդյունքում մենք կունենանք ներքնապես ավելի կայացած ու ամուր, անվտանգային առումով՝ ավելի ամրացած ու ժամանակակից հարևան, որի հետ ունենք եղբայրական հարաբերություններ: Նշված և մի շարք այլ գործոններ վկայում են Վրաստանի հետ մեր հարաբերությունների առանձնահատուկ բնույթի և դրանք էլ ավելի խորացնելու անհրաժեշտության մասին:

Այդ առումով ողջունելի է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան:

Բարի գալուստ Երևան, բատոնո Գախարիա:

https://www.facebook.com/babajanyana/posts/2774955302535179

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում