Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Բալասանյանի հայտարարությունները չափազանց վտանգավոր են․ դրանք կարող են առաջացնել ճակատագրական խզումներ

Վերջերս տարբեր աղմկահարույց հայտարարություններով հանդես եկած Արցախի նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր մամուլի ասուլիս է տվել։

Վիտալի Բալասանյանը և նրա նման պետական ապարատում երկար տարիներ աշխատած մարդիկ, որոնք Հայաստանի և Արցախի արտաքին մարտահրավերներին մամուլից չէ որ տեղյակ են, իրենց արված հայտարարությունների հետևանքների մասին մտածո՞ւմ են կամ հասկանո՞ւմ են, թե այդ հայտարարությունն ինչ հետևանք կարող է ունենալ․ «Առաջին լրատվական»-ի հարցին սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ նրանց մեծ մասը հասկանում է՝ հաշվի առնելով պետական ապարատում նրանց աշխատելու փորձը։ Բայց ամեն դեպքում մարտավարության ինչ-որ գիծ կա, որը նրանք առաջ են տանում։ Հետևանքները կարող են տարբեր լինել՝ կախված մարտավարությունից, ռազմավարությունից։ Վերջին շրջանի ակնհայտ սադրիչ, գրեթե հայհոյախառն ասուլիսները, որ մենք տեսնում ենք տարբեր մարդկանց կողմից՝ նաև նախկինում հարգանք ունեցող մարդկանց կողմից, կարծում եմ՝ կարելի է համեմատել հայկական սերիալների հետ։ Մի քիչ համեմատությունը կարող է տարօրինակ հնչի, բայց սերիալների ժամանակ է, չէ՞, նման ագրեսիվ ոճը, հայհոյախառն արտահայտությունները։ Իմ կարծիքով՝ նրանք այդ կերպ մարդ են գրավում, հանդիսատես են գրավում։ Բայց եթե սերիալի դեպքում այն գրավում է հանդիսատես և ապահովում է եկամուտ սերիալ արտադրողին, ապա այս դեպքում մի քիչ անհասկանալի է, որովհետև, ճիշտ է, հանդիսատես ապահովում է, բայց դա չի նշանակում, որ այդ հանդիսատեսն անցնում է իրենց քաղաքական կողմը»։

Իսկ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը ասաց․ «Գիտեք, այստեղ խնդիրն այն է, որ Արցախի հարցը հայաստանյան հարց է՝ դա միայն Արցախի հարց չի։ Այն չի առաջացել որպես Արցախի հարց, այլ այն առաջացել է որպես Հայաստանի հարց, որովհետև երբեք հայկական էթնիկ գիտակցության մեջ Արցախը չի դիտվել որպես առանձին քաղաքական միավոր։ Միշտ էլ դա ընկալվել է համահայաստանյան խնդրի մի մաս, որը պատմական ճակատագրի բերումով օտար տարբեր ուժերի միջամտությամբ հայտնվել է ինչ-որ մի պետության կազմում։ Եթե հիշում եք՝ 1988-ին, երբ սկսվեց շարժումը, հիմնական կոչը միացումն էր։ Հետո սկսված քաղաքական մանևրների միջոցով գնացին Արցախին անկախություն տալու ճանապարհով, և ներկայումս էլ այն համահայկական խնդիր է»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում