Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

Վիտալի Բալասանյանն անցել է սահմանը. լրջությա՞ն, թե՞ անլրջության կանխավարկած

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 15-ին ասուլիս է տվել Ստեփանակերտում և արել հայտարարություններ, որոնք ընդհանուր տրամաբանության մեջ տեղավորվում են թերևս մի առումով՝ Վիտալի Բալասանյանն ըստ երևույթին կորցրել է իրականության, ժամանակի և տարածության հետ կապը, և այդ կապի կորուստը հնարավոր է՝ փորձում են ժամանակի և տարածության մեջ իրենց անձնական կամ խմբային խնդիրները լուծելու համար օգտագործել ինչ-որ մարդիկ: Թե ովքեր են այդ մարդիկ՝ թերևս պետք է պարզեն ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցները, որովհետև Վիտալի Բալասանյանը արել է հայտարարություններ, որոնք այսպես թե այնպես պետք է լինեն աչալուրջ և մանրակրկիտ ուսումնասիրության առարկա:

Բալասանյանը, այսպես ասած, հակաարցախյան, հակահայկական ծրագրերի համար դարձյալ մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ նա պատրաստվում է «հող հանձնել» և նման բաներ, փչացնել հայ-ռուսական հարաբերությունը, ամերիկյան զորք բերել Իրանի հետ սահման՝ կնշանակի փչացնել հայ-իրանական հարաբերությունը, ու այդպես շարունակ, մինչև Հայաստանի կործանում:

Այդպիսով, ազգային անվտանգության կառույցներն առնվազն պետք է փորձեն հասկանալ, թե Բալասանյանի նկարագրած այդ սպառնալիքները որքանո՞վ են իրական, ի՞նչ տեղեկությունների, ի՞նչ տեղեկատվության վրա են դրանք կառուցված, ովքե՞ր են տեղեկատվության աղբյուրները: Եթե ներկայացվող սպառնալիքները ունեն շատ թե քիչ իրատեսականություն, ապա ազգային անվտանգության ծառայության կառույցները պետք է որպես թանկարժեք վկա հատուկ պաշտպանության տակ առնեն Վիտալի Բալասանյանին և նաև քայլեր ձեռնարկեն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ՝ կանխելու համար այն սպառնալիքն ու աղետը, որ նկարագրում է Բալասանյանը: Եթե Վիտալի Բալասանյանը չի ներկայացնում իր նկարագրած սպառնալիքները և դավադիր ծրագրերը հիմնավորող շատ թե քիչ տրամաբանական փաստարկ և տեղեկատվության աղբյուր, ապա այս դեպքում ազգային անվտանգության կառույցները ուղղակի պետք է հանրությունից մեկուսացնեն Վիտալի Բալասանյանին՝ Հայաստանի Հանրապետության օրինական իշխանության և Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության դեմ քայքայիչ գործունեություն ծավալելու համար:

Խնդիրը բոլորովին այն չէ, որ Բալասանյանն իրավունք չունի քննադատելու և ընդդիմախոսելու Հայաստանի իշխանությանը: Բայց Բալասանյանը վաղուց անցել է ընդդիմախոսության և անգամ կոշտ քննադատության սահմանը: Վիտալի Բալասանյանն արդեն պարզապես հանրային քայքայիչ գործունեության դիրքում է, գուցե իր համար էլ աննկատ: Ըստ այդմ՝ կա՛մ պետք է նրա ուշադրությունը հրավիրել այդ վտանգավոր դիրքի վրա ու օգնել վերադառնալ ելման դիրք, որտեղ թեկուզ կարող է զբաղվել և իհարկե իրավունք ունի զբաղվելու ամենակոշտ ընդդիմադիր գործունեությամբ, կա՛մ Բալասանյանը պետք է արդեն պատասխան տա քայքայիչ բնույթի գործունեության համար: Կա՛մ դրա համար պետք է պատասխան տան մարդիկ, ովքեր գուցե օգտագործում են Վիտալի Բալասանյանի զինվորական կենսագրությունն ու նաև ապաքաղաքական մտածողությունը, խաղում նրա զգայական կողմերի վրա և դրանով իսկ խաղում պետության, հայկական երկու պետությունների անվտանգության հետ:

Այսպես թե այնպես՝ իրավիճակն այլևս պահանջում է արձագանք հենց ազգային անվտանգության սպառնալիքի գնահատման մակարդակում և ուրեմն՝ այդ մակարդակին համարժեքությամբ: Որովհետև Վիտալի Բալասանյանը կա՛մ ազդարարում է այդ սպառնալիքի մասին, կա՛մ ստեղծում է այդ սպառնալիքը: Երկու դեպքում էլ խնդիրն այլևս դուրս է լոկ ներքաղաքական իրողությունների համատեքստից, և պետք չէ բացառել անգամ, որ նրա միջոցով արտաքին որոշակի ուժեր զոնդաժի են ենթարկում թե՛ Հայաստանի ու Արցախի պետական կառավարման համակարգերն ու քաղաքական սուբյեկտներին և թե՛ հասարակություններին:

Մյուս տարբերակն իհարկե պարզապես իրավիճակի և Բալասանյանի գործունեության անլրջությունն է: Այդ դեպքում էլ իհարկե հանրության համար պետք է համոզիչ լինի, եթե ազգային անվտանգության կառույցները նման իրավիճակներում առաջնորդվում են անլրջության, ոչ թե լրջության կանխավարկածով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում