«Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, արդեն համոզվել եմ , Լեւոն Տեր-Պետրոսյանի ՝ Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչեւ Ղարաբաղը չհանձնենք, քաղաքականության շարունակությունն է։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը Ադրբեջանի կազմում ԼՂ-ին ինքնավար լայն ստատուս տալն էր , այսօր էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել այդ մտքից »,-հայտարարեց Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանը։
Նա հայտարարեց, որ Արցախի հարցում Փաշինյանը իր տեսլականը չունի, չի հանձնել որեւէ նոր փաստաթղթեր Արցախի ղեկավարությանը եւ այն , ինչ բանակցվել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, մշտապես ներկայացվել է Արցախի իշխանությանը։ Նրա խոսքով, համանախագահները մշտապես այցելել են Ստեփանակերտ, Երեւան, Բաքում կամ հակառակը։ Նա նշեց, որ վաղը համանախագաները հանդիպելու են Բակո Սահակյանին։