Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ինչպես ստեղծել նոր իրավիճակ. Նիկոլ Փաշինյանի մոտ միայնակ կստացվի՞

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը թողնում է տպավորություն, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հայտնվել է կամ, ավելի շուտ, մնացել է նախկին իշխող համակարգի և ապագայի արանքում, խցանված, և չի ստացվում թե՛ առաջ գնալ, թե՛ հետ: Այդպե՞ս է իրականում, թե՞ դա լոկ տպավորություն է, որ բխում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրադրության մեդիագեներացիայից:

Ընդհանուր առմամբ ակնառու է, որ հանրային մտածողությունն ու տրամադրությունները զբաղեցրել են նախկին իշխող համակարգի դեմ պայքարը: Հաշվի առնելով այդ համակարգը ներկայացնող տարբեր խմբերի աշխույժ հակաիշխանական քարոզչությունը, ռեսուրսների առատությունը, որ տնօրինում է այդ համակարգը, այդ իրավիճակը դառնում է լիովին հասկանալի: Մյուս կողմից, սակայն, անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է հանրային որոշակի անելանելիության զգացում առաջանա այն պարագայում, երբ նույն այդ հանրությունը արդեն մոտ մեկ տարի է՝ ձևավորել է իր օրենսդիր և գործադիր իշխանությունը, որն օժտված է աշխատելու, օրենքներ ընդունելու, նոր իրողություններ, նոր միջավայրեր, ըստ այդմ՝ նոր տրամադրություն ու մտածողություն ձևավորելու բավականին մեծ լիազորությամբ և լեգիտիմությամբ:

Այստեղ ըստ երևույթին գործ ունենք առավել խորքային խնդրի հետ: Մասնավորապես, հետհեղափոխական ժողովրդական իշխանությունը ձևավորված է և օժտված մեծ լեգիտիմությամբ, սակայն դրանով գործնականում ավարտվում է հանրության և իշխանության օրգանական կապը: Խոսքն այն մասին չէ, որ իշխանությունը կտրված է հանրությունից, կտրվել է ժողովրդից կամ կտրվում է, ինչպես «ընդունված» է ասել նախկին իշխանության հակաքարոզչական տրենդում: Խնդիրն այն է, որ կորել է իրավիճակ ստեղծելու այն ներդաշնակությունը, որ կար լայն հանրության և ներկայումս կառավարող քաղաքական ուժի միջև հեղափոխության օրերին: Նոր իրավիճակ ստեղծելն էր հեղափոխության հաջողության բանաձևը:

Ամենևին պատահական չէ, որ «իրավիճակ չի փոխվել» «կամ ոչինչ էլ չի փոխվել» բանաձևն էլ իր զինանոցում է ընդգրկել նախկին իշխող համակարգը: Որովհետև եթե չի ստեղծվում նոր իրավիճակ, ապա հնի դեմ պայքարը չունի վերջ, ինչքան էլ զուտ լոկալ կամ անվանական առումով այդ պայքարը արձանագրի հաջողություններ: Արդեն իշխանության կարգավիճակում հանրությունն ու հեղափոխությանն առաջնորդած ուժը դուրս են եկել իրավիճակ ստեղծելու ներդաշնակ գործընթացից: Ընդ որում, այդ հանգամանքի արձանագրումը հնարավոր է նկատել վարչապետ Փաշինյանի քաղաքական հռետորաբանության մեջ, որով նա անընդհատ բարձրացնում է հետհեղափոխական իրավիճակում հանրային նախաձեռնողականության խնդիրը՝ թերևս ներսից շատ լավ պատկերացնելով իշխանական նախաձեռնողականության հարցում եղած խնդիրները:

Կհաջողվի՞ Փաշինյանին վերականգնել նոր իրավիճակ ստեղծելու օրգանապես ներդաշնակ ռեժիմը՝ հանրություն-իշխանություն ձևաչափում: Ակնառու է, որ խոշոր հաշվով այդ ջանքում նա գրեթե միայնակ է: Իհարկե, ըստ էության միայնակ էր նաև հեղափոխության օրերին, բայց կարողանում էր բերել հանրությանն իրավիճակ ստեղծելու: Սակայն հետհեղափոխական շրջանում իրականությունը արդեն բոլորովին այլ է, և միայնակ ջանքը կարող է չբավականացնել: Հարցն անշուշտ ճակատագրական չէ, սակայն ներքին կառավարման արդյունավետության գործում ունի էական նշանակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում