Հայաստանի բասկետբոլի 2019/2020 կանոնավոր առաջնության մեկնարկը կտրվի առաջիկա օրերին:
Այս տարի ևս առաջնությանը կմասնակցեն 6 թիմեր Երևանից և մարզերից: Արդեն հայտնի են մեկնարկային տուրի հանդիպումները:
Հոկտեմբերի 18-ին նախկին «Միկա» մարզադահլիճում կմրցեն գործող չեմպիոն «Արագած»-ն ու «ՖԻՄԱ»-ն (մեկնարկը 18:45-ին): Հոկտեմբերի 19-ին ուժերը կչափեն «Երևան»-ն ու «Էրեբունի»-ն (մեկնարկը 20:00-ին), իսկ հոկտեմբերի 20-ին տուրը կեզրափակվի Գյումրիում, որտեղ առաջին միավորների համար կպայքարեն «Գյումրի»-ն և «Ուրարտու»-ն (մեկնարկը 16:00-ին):
Մյուս տուրերի ժամանակացույցը դեռևս հստակեցված չէ:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 2018/2019 մրցաշարի չեմպիոնն «Արագածն» է: