Թուրքիան պետք Է դադարեցնի մարտական գործողությունները Սիրիայում եւ համաշխարհային հանրակցության հետ միավորի ջանքերը մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
«Չինաստանը կտրականապես դեմ Է այն բանին, որ միջազգային հարցերը լուծվեն ուժի կիրառման ճանապարհով,-նշել Է նա հերթական բրիֆինգում:-Մենք գտնում ենք, որ Թուրքիան պետք Է դադարեցնի ռազմական գործողությունները (Սիրիայում) եւ վերադառնա գոյություն ունեցող խնդիրների կարգավորման քաղաքական գործընթացին: «…» Մենք պահանջում ենք, որ թուրքական կողմը պատասխանատվություն դրսեւորի եւ միջազգային հանրակցության հետ միավորի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: