Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղայնցը ներկայացրել է վերջնական հայտացուցակը այսօր Տուրկու քաղաքում կայանալիք Ֆինլանդիայի դեմ խաղում:
Վնասվածքի պատճառով հայտացուցակում տեղ չի գտել «Փյունիկի» հարձակվող Արթուր Միրանյանը: Փոխարենը շարք է վերադարձել «Ալաշկերտի» հենակետային կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը:
Ֆինլանդիա֊Հայաստան հանդիպումը կսկսվի ժամը 20-ին: