«Եթե խոսքը վերաբերում է բովանդակությանը, ապա այստեղ շատ սուբյեկտիվ մոտեցումներ կարող են լինել: Մեկին կարող է դուր չգալ, մյուսին կարող է դուր գալ, մեկը կարող է համարել, որ տեղին է այս ծախսը, մյուսը կարող է համարել, որ տեղին չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով կառավարության հասցեին հնչող քննադատություններին, որ բյուջեից 48 միլին 800 հազար դրամ է տրամադրել «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»գրառումը տարածելու համար: Պատգամավորը նշեց, որ պետք է հրապարակվի, թե քանի ցուցապաստառ է պատրաստվել, պետք է լինի թափանցիկություն: