Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նախկին համակարգի միակ շանսը. հին առաջարկի վարպետները

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանում ներքաղաքական կյանքը խորհրդարանում է, իսկ դրանից դուրս՝ ընդամենը նախկին իշխանության կռիվը նոր իշխանության դեմ: ԲՀԿ պատգամավորը հայտարարել է, որ հին իշխանությունը պետք է համակերպվի, որ չկա այլևս քաղաքական որևէ վերադարձի հնարավորություն և պետք է հանգիստ թողնի դաշտը: Այն, որ նախկին իշխանությունը չունի քաղաքական վերադարձի որևէ հեռանկար, անշուշտ, Բագրատյանն իրավացի է: Իսկ ահա այն հարցում, որ ներքաղաքական կյանքը խորհրդարանում է, նա, թերևս, բավականին չափազանցնում է պատկերը: Խորհրդարանում չկա ներքաղաքական կյանք, և դրա պատճառները մի քանիսն են: Նախ, որքան էլ նախկին իշխանությունը չունի քաղաքական վերադարձի հնարավորություն, այնուհանդերձ, քաղաքական «դիսկուրս» ձևավորելու հարցում նախկին իշխանությունը կարողունակ է: Ավելին, այդ հարցում, որքան էլ չթվա տարօրինակ, նախկին ու ներկա իշխանությունն ունեն ընդհանուր որոշակի շահ: Բովանդակային հարցում շահը, այսպես ասած, նախկին իշխանությանն է, իսկ ձևավորող սուբյեկտի տեսանկյունից՝ նոր իշխանությանը:

Բանն այն է, որ այդ «դիսկուրսի» բովանդակային մասը անկասկած բաղկացած է գերակշռող ֆեյք-նյուզից, բայց, իհարկե, լինում են նաև էական հարցադրումներ և քննարկումներ: Եթե մի պահ անտեսենք, որ դրանք նախաձեռնում է նախկին իշխող համակարգը, ապա ինքնին, բովանդակային առումով, այդ քննարկումները և ընդդիմախոսությունը հույժ կարևոր են: Սակայն այստեղ է, որ հանգամանքը, որ դրանք նախաձեռնում է նախկին իշխանությունը, կառավարող քաղաքական ուժին տալիս է առանց լուրջ բովանդակային դիմադրության, այսպես ասած, պատասխան տալու հնարավորություն, ամեն ինչ վերագրելով «ռևանշիզմին» կամ «հակահեղափոխությանը»:

Ահա այս պայմաններում, ոչ միայն խորհրդարանում, այլևս որևէ տեղ հնարավոր չէ ներքաղաքական կյանքի ձևավորում և ընթացք, որովհետև դրա համար նախ պետք է այդ իմաստով ավարտել հեղափոխությունը: Հակառակ դեպքում, հարցերը բարձրաձայնող որևէ սուբյեկտ անմիջականորեն ասոցացվում է նախկին իշխող համակարգին, որը քանի դեռ կա, հեղափոխությունն ավարտված համարել հնարավոր չի լինելու: Խոսքը հենց հանրային-քաղաքական «դիսկուրսի», որ թե դե ֆակտո իրականության մասին է, որովհետև դե ֆակտո իրականության մակարդակում հեղափոխությունը գործնականում իր առաջին քաղաքական փուլով ավարտված է վաղուց: Բայց նախկին իշխող համակարգի աշխույժ գոյությունը թույլ չի տալիս այն ավարտել հանրային դիսկուրսի մակարդակում: Այստեղ առանձնահատուկ է ԲՀԿ դերը կամ վիճակը՝ հաշվի առնելով այն, որ նոր համակարգում ընդդիմության դերը շարունակելու հավակնող ուժը, գործնականում ասոցացվում է նաև նախկին իշխող համակարգի հետ:

Այդպիսով, ԲՀԿ-ն մի կողմից իր նոր հավակնությամբ գտնվում է նախկին իշխող համակարգի «հակահեղափոխական» ազդեցության ենթակա գոտում, անկարող լինելով ձևավորել սեփական որևէ դիսկուրս, մյուս կողմից՝ ինքն էլ հենց ասոցացվում է նախկին համակարգի հետ: Այդ իրավիճակը «Բարգավաճ Հայաստանի» համար անելանելի է: Բայց միայն ԲՀԿ-ն չէ, որ այդ անելանելի վիճակում է, այլ ամբողջ քաղաքական դաշտը, թերևս բացառությամբ «Սասնա ծռերի», որոնք առանձնահատուկ են իրենց կոշտ, արմատական մերժման դիրքորոշումներում: Սակայն այդ առանձնահատկությամբ հանդերձ նաև թողնում են ծայրահեղ տպավորություն և, ըստ այդմ, թե՛ նախկին, թե՛ նոր իրավիճակներում չեն կարողանում դուրս գալ «մարգինալ» դաշտից: Թեև հեղափոխությունը գործնականում ստեղծել է մի վիճակ, որ, խոշոր հաշվով, «մարգինալացել» են բոլոր ուժերը՝ իշխանությունից կամ, ավելի շուտ, Նիկոլ Փաշինյանից բացի: Ուժերի հարաբերակցությունը խիստ անհավասար է ներքաղաքական կյանքի ձևավորման համար:

Չի կարող մրցում լինել 100 կգ և 50 կգ քաշային կատեգորիաների տեր մարզիկների միջև: Գործնականում նույնն է ներկայումս ներքին կյանքում: Ըստ այդմ, ներքաղաքական կյանքը հետհեղափոխական Հայաստանում ենթադրում է բոլորովին այլ տրամաբանություն, քան «դասական» ընդդիմություն-իշխանություն տրամաբանությունը: Հեղափոխությունից մեկուկես տարի անց այդ իմաստով չի եղել քաղաքական աշխատանքի որևէ նոր առաջարկ հանրությանը: Իսկ այսպես ասած «հին» առաջարկներ ոչ ոք չի կարող անել ավելի լավ, քան հին տրամաբանության և առաջարկների վարպետները՝ նախկին իշխող համակարգը: Այդ կարողությամբ, սակայն, նախկին համակարգը քաղաքական առումով խանգարում է ում ասես, բայց ամենևին ոչ նոր իշխանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում