Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սա յազվայություն չէ, պատրաստ եմ Փաշինյանի հետ հանդիպել եթերում. Հրանտ Բագրատյան

Իմ կողմից շատ հարգված էկոնոմիկային նախարար Տ.Խաչատրյանը փորձել էր պատասխանել 2 օր առաջ ֆեյսբուքի իմ էջում կատարած վերլուծությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հիշեցնեմ, այդ ստատուսում ես ասել էի. «Մի շարք ոլորտների վիճակագրությունն ակնհայտորեն կեղծված է։ Այսպես, ՏԱՑ-ն աճել է 7%-ով, իսկ բեռնափոխադրումները պակասել են 54%-ով։ Ընդամենը մեկ տարում տնտեսության բեռնատարությունն իջել է ավելի քան 2 անգամ… Եվս այսպիսի մեկ տարի, և ՀՀ-ն կլինի աշխարհում առաջին պետությունը, որտեղ տրանսպորտ պետք չէ։ Կամ շինարարությունն ավելացել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով։ Այսինքն, մեկ տարում միավոր շինարարության բետոնատարությունն իջել է 16.4%-ով։ Ի դեպ, պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5%։ Այսինքն, միավոր ՀՆԱ-ի էլեկտրաէներգատարությունը պակասել է 10%-ով։ Չեմ հավատում»։

Պ-ն Խաչատրյանը բեռնափոխադրումների խայտառակ թվերին չէր անդրադարձել։ Բետոնատարության մասով ասել էր, որ այն բացատրվում է ջերմոցների շինարարությամբ։ Եվ նորից կիքս. ամբողջ շինարարության միայն 5%-ն է եղել գյուղատնտեսության ոլորտում։ Եթե մի ֆանտաստիկ հնարքով մտածենք, որ այդտեղ բետոնի ծախսը 0 է, իսկ 2018-ին ընդհանրապես ջերմոց չի կառուցվել (իհարկե, դա այդպես չէ), ապա միավոր շինարարության բետոնատարությունը, միևնույնն է, իջել է 11%-ով։ ՀնԱ-ի էլեկտրաէներգատարության իջեցումն էլ նախարարը բացատրել է Ալավերդում կոմբինատի չաշխատելով։ Բա, պարզվում է Ալավերդին ՀՀ Էլ-էներգիայի 10%-ն էր սպառում։ Իսկ 2019-ին էլէներգիայի սպառման նոր միացումներ չեն եղել։ Ճիշտ կլինի, որ նախարարը թվերով հաստատեր իր ասածը։

Պատասխանն, իհարկե, էլ ավելի ծիծաղելի վիճակի մեջ է դնում կառավարությանն ու վիճակագրությանը։ Իրականում սա յազվություն չէ։ Ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ նույնիսկ այդ ողորմելի վիճակագրական թվերը կեղծված են։

Պատրաստ եմ նրա հետ հանդիպել եթերում և այդ ամենը քննարկել։ Ինչպես նաև ցույց տալ, որ եթե անցում չկատարվի ներդրումային քաղաքականությանը, շարունակվի ՍՍ-ի տիգրանսարգսյանական-վաչեգաբրիելյանական-ներսեսյերիցյանական-արթուջավադյանական-վարդանարամյանական և այլոց քաղաքականությունը (իսկ հիմա դա է արվում), ապա կորած ենք»:

https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2540236809367155

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում