Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

30 էջ վճիռ կամ 50 էջ դատավճիռ էին դնում՝ լավ իմանալով, որ այն կարդացող չի լինելու

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն ուղղված իշխանությունների նախաձեռնած գործընթացները, «գերակա շահ»-ի անվան ներքո տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար ԱԺ-ում լսումներ հրավիրելը, դրանց վերաբերյալ նյութերը իրավապահ մարմիններին ուղարկելը ցույց են տալիս, որ իշխանությունները հետևողական կերպով փորձում են իրականացնել անցումային արդարադատություն։

Ի՞նչ գործիքակազմ է պետք, ո՞ր օրենքները պետք է առաջնահերթորեն փոխվեն, որպեսզի իրականացվի անցումային արդարադատություն։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նկատում է, որ այսօր անցումային արդարադատության մասին չկա պաշտոնական դիրքորոշում, հայտնի չէ, թե իշխանություններն ինչ են հասկանում անցումային արդարադատություն ասելով։

Փաստաբանը կարծում է, որ նախ և առաջ անցումային արդարադատությունը պետք է վերականգնի քաղաքացիների վստահությունը դատարանների նկատմամբ։

«Ցանկացած ակտ պետք է լինի այնքան վստահելի, որ ոչ մեկն այն կասկածի չենթարկի՝ անկախ այն բանից, թե ում օգտին է այն կայացվում։ Վերջին քսան տարիներին դատավորների մեծամասնությունը թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական գործերով փորձել է դատական ակտի իմիտացիա ստեղծել։ Որևէ մեկը չի մտահոգվել, որ դատական ակտում կարող է հիմարություն գրված լինել, դատական ակտում կարող են լինել այնպիսի հիմնավորումներ, որ լինեն անգրագետ։ Եթե կողմերից մեկը բերում է որոշակի հիմքեր, պատճառաբանություններ, ապա դրանք պետք է քննության առնվեն։ Մինչդեռ մեր դատական ակտերում հիմնականում դրանք անտեսվում են, դատարանները հրաժարվել են արդարադատություն իրականացնել։ Դատարանում հայց ես ներկայացնում քաղաքացիական գործերով, կամ քրեական գործերով պաշտպանություն ես իրականացնում, բերում ես պատճառաբանություններ, սակայն դատարանը չի անդրադառնում դրանց։ Ստացվում է, որ դու դիմել ես դատարան, սակայն քո կարծիքը բանի տեղ չեն դնում, չեն քննարկում։ Իսկ դա նշանակում է, որ դատարանը չի քննել քո պատճառաբանությունները, իրավական հիմքերը։ Իրենք վերցնում էին, 30 էջ վճիռ կամ 50 էջ դատավճիռ էին դնում՝ լավ իմանալով, որ այն կարդացող չի լինելու, բայց իրականում չէին անդրադառնում դատական ակտերին։ Հիմա, որպեսզի դատարանների հեղինակությունը վերականգնվի, լինի անցումային արդարադատություն, պետք է գործի օրենք, որ երբ կողմերից մեկը բերում է հիմնավորումներ, ապա դատարանը պարտավոր է անդրադառնալ դրանց։ Եթե համաձայն չես դրանց, պարտավոր ես անդրադառնալ, և քո հերքումները պետք է լինեն դատական ակտի հիմնավորումները։ Հակառակ դեպքում՝ դա չպատճառաբանված դատական ակտ է, այն պետք է բեկանվի»,- նշեց Տիգրան Հայրապետյանը։

Փաստաբանը հիշում է, որ Հյուսիսային պողոտայի տուժած քաղաքացիները տարիներով դատարաններ էին գնում, բայց դատարաններն անհեթեթ պատճառաբանություններով դատական ակտեր էին կայացնում։

«Եթե այդ դատական ակտը շոշափում էր որևէ պետական պաշտոնյայի, օլիգարխի շահը, այն ժամանակ կայացնում էին պատվերով դատական ակտ։ Նախագահականից զանգեր էին լինում, պատվիրված դատական ակտեր էին լինում։ Այդ տիպի բոլոր գործերին պետք է անդրադառնալ։

Անցումային արդարադատությունը պետք է անդրադառնա ակնհայտ չպատճառաբանված դատական ակտերին, որոնք վերաբերել են սեփականությունը խլելուն, ինչ-որ մեկի բիզնես շահին, հատկապես եթե դա եղել է օլիգարխի շահ»,- նշեց փաստաբանը։

Նա անդրադարձավ նաև բանկերի օգտին կայացրած դատական ակտերին։

«Օրինակ՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, վերջին 10 տարում, բանկերի կապիտալը երևի 10 անգամ բազմապատկվել է, քանի որ քաղաքացիներից խլել են իրենց ունեցվածքը։ Քաղաքացին գնացել, հեռուստացույց է գնել, վերջում իր տունը թողել է բանկին։ Իսկ դրանք դատական համակարգի պատվիրված ակտերն են։ Այդպես քաղաքացիներից նրանք խլել են 20, 30 տոկոս տուգանքներ, ինչը նշանակում է, որ դա պետական թալան է։ Հիմա պետք է բոլոր դատավորները բանկերի դեմ դատական ակտերը հրապարակեն, դրանք հասանելի լինեն։ Վերցրեք դատական ակտերը գյուղացիների դեմ, և տեսեք, թե այդ դատավորը քանի տույժ-տուգանք է հաշվել այդ քաղաքացու նկատմամբ։ «Քաղաքացիական օրենսգրքում» կա դրույթ, որ դատարանը կարող է տույժ-տուգանքները ամբողջովին վերացնել կամ էլ ճնշող մեծամասնությամբ։ Դատավորները պետք է հրապարակեն, թե ինչ ակտեր են կայացրել, և եթե սխալ ակտեր են, պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց փաստաբանը։

Ըստ նրա՝ այսօր էլ վարկային կազմակերպությունները շարունակում են թալանը։ Եվ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են արդարադատության համար՝ դատախազություն, դատարաններ, քննչական մարմիններ, մատը մատին չեն խփում, որ այդ թալանի դեմ պայքարեն։

«Կան վարկային կազմակերպություններ, որոնք արագ վարկեր են տրամադրում, քաղաքացին էլ 300 տոկոսով վարկ է վերցնում, և հիմա մեկը չկա, որ վարչապետին այդ հարցն ուղղի, քանի որ դա իրականում քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Քրեական օրենսգրքում կա հոդված՝ վաշխառություն․ եթե մեկը 24 տոկոսից ավելի վարկ է տալիս, ապա այն ենթակա է քրեական պատասխանատվության։ Ո՞ւր են մեր քննչական մարմինները, ՄԻՊ-ը, դատախազությունը, որոնք չեն զբաղվում այս հարցերով»,- նշեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում