ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ և դեմոկրատ Նենսի Փելոսին գտնում է, որ պատժամիջոցները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտցրել է Թուրքիայի դեմ, բավարար չեն Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակը լուծելու համար:
Նա հայտարարել է, որ այս սահմանափակումները բավարար չեն երկրի այս շրջաններում մարդկային աղետը կանխելու համար:
Բացի այդ, Փելոսին նշել է, որ Թրամփը Սիրիայում «քաոս և անկայունություն է սանձազերծել»: