Էր-Ռիադում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել-Ազիզ Ալ Սաուդի հանդիպման ժամանակ թագավորական նվագախումբը աղավաղել է Ռուսաստանի հիմնը: Տեսանյութը հրապարակել է RT-ն:
Կադրերում լսվում է, թե ինչպես են երաժիշտները սխալ նոտաներ վերցնում, և արդյունքում Ռուսաստանի Դաշնության հիմնը անհաջող իմպրովիզացիա է հիշեցնում:
Միևնույն ժամանակ, Պուտինը ոչ մի կերպ դա զգացնել չի տալիս և երաժշտական ողջույնը լսում է դեմքի հանգիստ արտահայտությամբ: