Մայիսի 13-ին պետք է վաճառքի հանվի Մայքլ Ջեքսոնի Xscape վերնագրով «նոր» ալբոմը, իսկ այսօր թողարկվել է սկավառակի առաջին թրեքը, հայտնում է korrespondent.net-ը:
Հայտնում են, որ Xscape-ում կընդգրկվի Ջեքսոնի 8 երգ, որոնք նախկինում չեն հրապարակվել, և դրանցից յուրաքանչյուրը «ժամանակակից կդարձնի» ներկայումս գործող որևէ պրոդյուսեր:
Երգերի վրա աշխատող թիմը գլխավորում է Timbaland-ը: Սկավառակում որպես հյուր կլինեն նաև Մերի ջեյ Բլայջը, Դի Անջելոն և The Roots-ի լիդեր Քվեստլավը:











































