Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Կովալենկո Շահգալդյանն ու Արամ Դանիելյանն իրենց մեղավոր չեն համարում. ապօրինի սեփականաշնորհված հողերը կվերադարձվեն պետական և համայնքային ֆոնդ

Նախկին իշխանության ժամանակ Կոտայքի մարզը և մարզկենտրոն Հրազդանը ղեկավարած նախկին պաշտոնյաները շարունակում են իրենց մեղքը չտեսնել մարզի՝ առանց աճուրդ կազմակերպելու Ծաղկաձորում 1 մլն 60 հազար քմ-ից ավելի հողատարածքները իրացնելու մեղադրանքում։ Մինչդեռ, Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ փաստերը հիմնավոր են, որ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը հողատարածքների իրացումը կազմակերպել են՝ չարաշահելով պաշտոնեական դիրքն ու կեղծելով փաստաթղթերը։ Ամեն դեպքում ՀՔԾ-ն որոշել է քրեական հետապնդում չիրականացնել վաղեմության ժամկետի հիմքով։

Ուշագրավն այն է, որ թեև կեղծիքներին մասնակցած պաշտոնյաները հերքում են իրենց մասնակցությունը այդ ամենին և նշում են, որ ամեն ինչ օրինական է եղել, իրենք են դիմել Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով։

Կովալենկո Շահգալդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թեման չարկչրկված է և ինքը որևէ մեկնաբանություն տալ չի ցանկանում։ «Այս պահին ոչ մի բան չեմ մեկնաբանում, ամեն ինչ թողնենք հետագային»,- ասաց Շահգալդյանը։

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանն էլ երեկ խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր զանգերին, սակայն այդպես էլ չպատասխանեց։

Դանիելյանը, սակայն, օրերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ ամեն ինչ եղել է «օրինական, օրենքի տառին համապատասխան»։ «Մենք ժամանակին ամեն ինչ արել ենք օրենքի սահմաններում։ Հիմա թե քննչականը ինչ է ասում, չգիտեմ։ Ոնց օրենքն ա՝ տենց էլ արել ենք։ Սաղ եղել ա աճուրդների մասին օրենքով։ Հիմա տեսնենք՝ ինչ կլինի։ Եթե հետ են ուզում, ժողովուրդը հետ կտա էդ հողերը։ Ինչի մասին է խոսքը։ Օրենքի տառին համապատասխան աճուրդն արվել է»,- ասել էր Դանիելյանը։

Ի դեպ, ուշագրավ է, որ Արամ Դանիելյանի թույլ տված փաստաթղթային կեղծիքների արդյունքում այդ հողատարածքների սեփականատեր է դարձել նաև նրա կինը՝ Զարիկ Գևորգյանը։ Դանիելյանը չէր հերքել, որ կինը հողատարածք է ձեռք բերել։ Նա նշել էր, որ իրենք, նախ, հողի կատեգորիան փոխել են, անտառային հողերը «տվել են» համայնքին, համայնքն էլ աճուրդ է կազմակերպել և վաճառել քաղաքապետի կնոջը։ «Իմ կինը իրավունք չունե՞ր հող գներ։ Նման հնարավորություն է եղել, իմ կինն էլ գնել է։ Իրավունք չունե՞ր»,- զարմացել էր Դանիելյանը։

Բացի Արամ Դանիելյանի կնոջից, նշված տարածքում հողամասեր են ձեռք բերել նշված ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մարտուն Մաթևոսյանը, հիշյալ համայնքի ղեկավարի խորհրդական Լևոն Արզումանյանի որդին՝ Արսեն Արզումանյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մտերիմ, Չարենցավան քաղաքի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանն ու անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանը, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Նիկիտա Աբրահամյանը:

Ամեն դեպքում, թեև պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվի, սակայն սեփականաշնորհված հողատարածքները կվերադարձվեն համայնքին։ Միջնորդություններ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ինչպես նաև Գլխավոր դատախազություն, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան գործընթացներ այդ աճուրդները առ ոչինչ ճանաչելու և այդ հողատարածքները պետական և համայնքային ֆոնդ վերադարձնելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում