Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղակի սպառնալիք է Եվրամիության անվտանգությանը: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով հանրակցության 28 երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ տեղեկացնում է TASS-ը։
«Ռազմական գործողության ուղղակի հետևանքը ԴԱԻՇ-ի վերածնման վտանգն է: Դա ուղղակի սպառնալիք է Եվրամիության անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը»,- ասել է նա։