Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր

ՍԴ այսօրվա որոշումն ապտակ է Ազգային ժողովին և նրա քաղաքական մեծամասնությանը

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումն ուղղակի ապտակ է Ազգային ժողովին և նրա քաղաքական մեծամասնությանը։

Սահմանադրական դատարանն այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

Ըստ ամենայնի, սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժել է՝ հիմք ընդունելով
՛՛Սահմանդարական դատարանի մասին՛՛ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջները, համաձայն որի՝
1. Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում`
1) եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին.
2) եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան.
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշումը եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ անհապաղ, ուղարկում է կողմերին:

Ուղղակի ապշել կարելի է որոշ մարդկանց վարքագծից։ Տևական ժամանակ է, որ Ձեզ ողջամտորեն ու հրապարակայնորեն ասվում է, որ Ձեր բռնած իրավական ուղին, մեղմ ասած, անհեռանկար գործունեություն է, որ Դուք պարզապես զբաղված եք թուղթ մրոտելով, ժամանակ վատնելով ու հանրության վստահությունը մսխելով։
Արդեն տևական ժամանակ է, որ Ձեզ մատչելի ձևով ու հարգալից տոնով բացատրվում է, որ սահմանադրական դատարանի՝ Ձեր որդեգրած ուղին տանում է փակուղի, և եթե Դուք իսկապես խնդիր եք դրել լուծել այս հարցը, ուրեմն բարի եղեք իրավական հարթության վրա ռացիոնալ լուծում առաջարկել, ոչ թե զբաղվել դատարկաբանությամբ։
Չի՛ կարելի մի ամբողջ իրավապահ համակարգի վերափոխման գործընթացում առաջնորդվել սիրողական մակարդակով՝ մի կողմից տոտալ անվստահություն սերմանելով այդ համակարգի նկատմամբ, մյուս կողմից՝ անլրջացնելով պետական կարևորագույն ինստիտուտների՝ օրենսդիր և գործադիր իշխանության գործունեությունը։
Լրջացե՛ք, որքան շուտ, այնքան լավ․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում