Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

27×20․ «Հոկտեմբերի 27»․ Ռոբերտ Քոչարյանի ու Նաիրի Հունանյանի խորհրդավոր զրույցը

1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդող ժամերի ամենախորհրդավոր դրվագներից մեկը ԱԺ-ում տեղի ունեցած զրույցն է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի միջև: Իհարկե, տեսականորեն, նույնիսկ գործնականում բացառվում է, որ հատուկ ծառայությունները չունենան երկրի նախագահի և ոճրագործ խմբի պարագլխի զրույցի ձայնագրությունը:

Համենայնդեպս, այն «անհետացել» է հասարակության, անգամ քննությունն իրականացնող մարմնի համար: Թե ինչ է շշնջացել Քոչարյանը Հունանյանի ականջին` կիմանան նրանք երկուսով, ինչպես նաև մարդկանց սահմանափակ շրջանակ, որն ի պաշտոնե կարող էր տեղեկացված լինել նրանց զրույցի բովանդակությանը: Համենայնդեպս, այդ խորհրդավոր զրույցը համապատասխան երաշխիք հանդիսացավ ոճրագործների համար ու խանդավառեց Ռոբերտ Քոչարյանին, որը ցինիզմով հայտարարեց, թե Հոկտեմբերի 27-ը կարող է բացահայտվել «ուչաստկովիի» մակարդակում:

Սա, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի համապատասխան ցուցումն էր նախաքննության մարմնին` որևէ պարագայում դուրս չգալ կազմակերպիչների հետքի վրա: Ի դեպ, ճիշտ ժամանակն է անդրադառնալ նախաքննության մարմնին, նրա ղեկավար Գագիկ Ջհանգիրյանին:

Խիստ չափազանցված և ուռճացված է կարծիքն այն մասին, որ նախաքննությունն ընթացել է վարչապետ Արամ Սարգսյանի վերահսկողությամբ: Նման պնդում անող մարդիկ լավ չեն ճանաչում Գագիկ Ջհանգիրյանին. նա իրապես պրոֆեսիոնալ է և տիրապետում է ոճրագործության բոլոր մանրամասներին, համենայնդեպս` նա հստակ պատկերացում ունի կազմակերպիչների շրջանակի մասին: Ամբողջ խնդիրն այն է, որ Ջհանգիրյանն ու նրա խումբը քննությունը ծառայեցրել են ոչ թե հանցագործության լիարժեք բացահայտման հրամայականին, այլ ներհամակարգային պայքարի, երկիշխանության տրամաբանությանը:

Իհարկե, կարելի է բարոյականության և սկզբունքայնության դիրքերից անվերջ քննադատել Ջհանգիրյանին, մանավանդ որ նա երկրորդ անգամ Հոկտեմբերի 27-ի թեման խաղարկեց 2008-ի փետրվարին, երբ Ազատության հրապարակում միանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: Մյուս կողմից` Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտումը չուներ քաղաքական պահանջատեր, և տուժողների հարազատներն, ըստ էության, մնացել էին մենակ իրենց պահանջների մեջ, հատկապես Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո:

Նման իրավիճակում Ջհանգիրյանի սկզբունքայնությունը նրա համար կարող էր ավարտվել ոչ միայն պաշտոնի, այլ նաև կյանքի կորստով: Ջհանգիրյանը բոլորից լավ գիտեր, թե ինչի են ընդունակ Ռոբերտ Քոչարյանը և նրա մոսկովյան հովանավորները:

Հոկտեմբերի 27-ը սկզբունքորեն բացահայտված է, նախաքննությունը վերսկսելն իրավական առումով պրոբլեմ չէ: Սակայն միայն այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն իշխանության մեջ չէ, անգամ կալանավորված է` արդարադատության իրականացման երաշխիք չէ:
Հոկտեմբերի 27-ի բացահայտման բանալին Հայաստանի ապագաղութացումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում