ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համաձայն չէ Հրանտ Բագրատյանի այն դիտարկման հետ, թե պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը.«Վստահաբար, ճահճացման պրոցեսներ չկան, այլ խնդիր է՝ զարգացման այն տեմպերը, որոնք ակնկալվում էին, միգուցե տնտեսությունը դեռևս չի հասել զարգացման այդ կետին: Նրա խոսքով՝ հեղափոխություններից հետո սովորաբար անկում է արձանագրվում տնտեսության մեջ, սակայն Հայաստանի դեպքում դա տեղի չունեցավ: