Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Որոշ ուժեր փորձում են գտնել տարբեր պլացդարմներ ՀՀ իշխանության դեմ գործելու համար

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Ինչպես գիտեք՝ հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում Արցախի ԱԳՆ ու ՀՅԴ կազմակերպած Արցախի բարեկամների միջազգային համաժողովը հայտարարել է Արցախի բարեկամների «Պրո Արցախ» միջազգային ցանցի ստեղծման մասին, որի նպատակը, ըստ կազմակերպիչների և շատ փորձագետների, Արցախի միջազգային ճանաչելիության բարձրացումն է: Պարո՛ն Նավասարդյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարևորության ձեռնարկի մասին է խոսքը:

– Կարծում եմ՝ բավականին կարևոր է: ՀՅԴ-ն, որպես կուսակցություն, ունի բավականին լուրջ խողովակներ, կոնտակտներ տարբեր երկրների քաղաքական շրջանակներում, իսկ Արցախի ԱԳՆ-ն տեղեկատվության ոլորտում և այլ երկրների հանրության հետ աշխատելու հստակ ծրագրեր ունի, և եթե այդ համագործակցությունը միտված լինի զուտ արտաքին քաղաքականություն իրականացնելուն, այն միանշանակ դրական դերակատարություն կունենա, թեև հաշվի առնելով, թե ինչպիսի դիրքորոշում ունի ՀՅԴ-ն Հայաստանի ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, կարող են նաև որոշակի մտահոգություններ լինել, որ այդ գործունեությունն այնքան էլ համահունչ չի լինի Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

– Այս միջոցառումն արդյո՞ք ենթադրում է, որ որդեգրած պետականության երկսուբյեկտ մարտավարության ներսում փոփոխություն է սպասվում:

– Ես հենց դա նկատի ունեմ: Ինչպես մենք, այնպես էլ Արցախի հանրությունը, պետք է շահագրգռված լինենք, որ ներդաշնակ լինի և՛ Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ Արցախի բաղադրիչով, և՛ Արցախի արտաքին քաղաքականությունը, և եթե այդ օրակարգերը չհամաձայնեցված տարբերություններ ունենան, ապա կարող են խնդիրներ առաջանալ, բացի դրանից՝ այլ երկրների դերակատարությունը կարող է ավելի մեծ լինել, քան մենք կցանկանայինք:

– Այս օրերին դիսկուրս է ձևավորվել Արցախի շուրջ՝ Արցախի միջազգային ճանաչում, Արցախը Հայաստան է, և վերջ, Արցախը Հայաստանի մարզ է, այս տրամաբանական դիսկուրսում ո՞ւմ օգտին է այս միջոցառումը:

– Միանշանակ նրա օգտին է, որ Արցախը հանդես է գալիս որպես ինքնուրույն և ինքնիշխան սուբյեկտ, ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, ամեն դեպքում Հայաստանի իշխանությունների կողմից օրակարգում էր դրված նաև Արցախի՝ որպես բանակցային կողմի ներգրավումը հակամարտության լուծման գործընթացում, և եթե քաղաքականությունը, որն իրականացվելու է Արցախի բարեկամների կողմից, համահունչ է լինելու Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ապա որևէ խնդիր չի առաջանա, ինչքան էլ որ տարբեր կարգախոսներ են հնչել վերջին ժամանակներում: Այդ կարգախոսները որոշակի խնդիրներ են առաջացրել, և հաշվի առնելով, որ և՛ ներքին, և՛ արտաքին ուժերն այնքան էլ երջանիկ չեն Հայաստանի վերջին մեկուկես տարվա փոփոխությունների առումով, փորձում են տարբեր պլացդարմներ ՀՀ նոր իշխանության դեմ գործելու համար, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Արցախը որոշակի ուժերի կողմից ընդունված է որպես այդպիսի պլացդարմներից մեկը, և չի կարելի բացառել, որ այդ պլացդարմն օգտագործելը նաև այս համատեքստում լինի: Այստեղ բուն ձևակերպումը՝ Արցախի բարեկամներ, այդքան էլ միանշանակ ուրախությամբ չպետք է ընդունվի մեր կողմից, որովհետև մենք գիտենք բազմաթիվ անձանց՝ հիմնականում ՌԴ-ից, որոնք վերջերս շեշտում են իրենց՝ Արցախի բարեկամ լինելու հանգամանքը, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նրանք նաև նոր Հայաստանի բարեկամներն են, և այդ հակասությունը չի կարող չանհանգստացնել:

– Օրինակ՝ Հայաստանի նախկին իշխանությունները կարո՞ղ են ձեր ասածի տրամաբանությամբ շահառու համարվել:

– Ամեն դեպքում կփորձեն շահառու լինել շատ խաղացողներ, որոնք այս նախաձեռնության մեջ իրենց դերակատարությունը կունենան, անկախ նրանից, դա մեզ դուր է գալիս, թե ոչ՝ որոշակի կապեր կունենան նախկին իշխանության ներկայացուցիչների հետ և որոշակի օրակարգեր համատեղ կարող են մշակել, և այդ օրակարգերից մեկը կարող լինել Արցախը որպես պլացդարմ Հայաստանի նոր իշխանությունների դեմ օգտագործելու վերաբերյալ: Ես չեմ կարծում, որ դա սուր բնույթ է ընդունելու, բայց առանձին ստորգետնյա հոսանքներ կարող են լինել, ամեն դեպքում պետք է զգուշավոր լինել և խուսափել Երևանի կողմից կտրուկ քայլերից և հայտարարություններից:

– Երևանից չկա, բայց Արցախից կարծես թե կա իրավիճակը սրելու մտադրություն:

– Այո՛: Բայց Երևանից էլ են եղել առանձին հայտարարություններ:

– Կհիշեցնե՞ք:

– Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի ելույթը, կարծում եմ, չէր նպաստում Արցախի էվոլյուցիոն ճանապարհով զարգացմանը՝ այն հունով զարգացմանը, որով զարգանում է նոր Հայաստանը: Շատ լավ հասկանում ենք, որ շատ հարցեր, որոնք կապված են արտաքին քաղաքականության հետ և նաև Արցախի խնդրի լուծման հետ, դիտարկվում են ներքին քաղաքականության համատեքստում:

– Ձեր ասածը, մեծ հաշվով, պետք է դիտարկել սպասվող ընտրությունների համատեքստում: Կռիվը դրա՞ շուրջ է:

– Միանշանակ դա կարևոր հանգամանք է, թեև ես ուզում եմ հավատալ, որ հիմնական նպատակը Արցախի խնդրի լուծումն է: Այս բավականին տագնապալի վիճակում, երբ շատերը կանխատեսում են նույնիսկ սրացումներ գարնանը՝ 2016թ. ապլիլի պատերազմի նման. և՛ արտասահմանյան շատ փորձագետներ են այդպիսի կանխատեսումներ անում, և՛ Հայաստանում ենք այդպիսի կարծիքներ լսում, և եթե Արցախի բարեկամները կենտրոնանան այդ հարցի շուրջ և որևէ կերպ թույլ չտան, որ այդպիսի սրացումներ տեղի ունենան, դա օգտակար կլինի:

– Այսինքն՝ մի կողմ դնեն մանրախնդիր քաղաքական շահերը:

– Այո, բայց եթե դա դառնա հիմնականում Արցախում ներքին քաղաքական հարցերի լուծման գործոն, ապա հաստատ կվնասի, լավ արդյունքների չի բերի, մանավանադ որ՝ բավականին սուր քաղաքական պայքար է սպասվում:

– Զատուլինին ձեր նշած բարեկամների շարքում դասե՞լ:

– Զատուլինի կերպարը շատ հակասական է, ես, ամեն դեպքում, նրան դասում են այն մարդկանց շարքում, ովքեր խորապես գիտակցում են և ճանաչում են Արցախի խնդիրը, այդ շարքում առաջին տեղում Կազիմիրովն է… Բայց քանի որ Զատուլինը շարունակում է լինել գործող քաղաքական դերակատար Ռուսաստանում, չի կարող հեռու մնալ հիմնական քաղաքական հոսանքներից, մանավանդ որ՝ ներկայացնում է իշխող քաղաքական ուժը, իսկ ռուսաստանյան քաղաքական հոսանքները, կարծես թե, այդքան էլ բարենպաստ չեն Հայաստանի համար:

– Այսինքն՝ Արցախում երրորդ նախագահի հետ նրա շփումը պատահական չե՞ք համարում:

– Իհարկե ոչ: Զատուլինն այն մարդկանցից է, որ շփվել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հետ, և կարծում եմ՝ իր տարբեր նախաձեռնություններում, որոնք կապված են Հայաստանի և Արցախի հետ, նաև օգտվել է ֆինանսական աջակցությունից հետազոտական աշխատանքների համար: Այնպես որ, նա հակասական կերպար է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում