Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան, երկրից հեռանալուց հետո դեռ շարունակում է Հայաստանի մասին հրապարակումներ անել «Ինստագրամ»-ի իր էջում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս անգամ հեռուստաաստղը հրապարակել է ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի և «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ արված լուսանկարները՝ դրանց կից գրառում անելով:
«Դեռ ուշքի չեմ գալիս, թե որքան ապշեցուցիչ է Հայաստանը»,-գրել է Քարդաշյանը:
Հեռուստաաստղը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին, նաև Էրիկ Իսրայելյանին՝ հիանալի հիշողությունների համար:
https://www.instagram.com/p/B3mirxuApeg/?utm_source=ig_embed&utm_campaign=dlfix