Վրաստանը փորձում է հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ և այդ ուղղությամբ կառուցողական քայլեր է ձեռնարկում, չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Նրա խոսքով՝ հենց այդպիսի հավասարակշռված քաղաքականությունն է Վրաստանի առաջնայնությունը միջազգային հարթակում, հայտնում է Trend-ը:
«Վրաստանի կառավարությունն ընտրել է իր ուղին, դա եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին միանալն է: Միաժամանակ, Վրաստանը փորձում է հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ ուղղությամբ կառուցողական միջոցներ ձռնարկել»,- ասել է նախարարը:









































