«Բնականաբար, երբ վտանգը դառնում է շատ ավելի առարկայական, այդ աշխատանքները կամ դրա հետ կապված ելույթները կամ խոսքերն ավելի ակնհայտ են դառնում, բայց ես կասկած չունեմ, որ թե՛ դեսպանության, թե՛ ներկայացուցչության և թե՛ այլ համապատասխան մարմինների միջոցով աշխատանք մշտապես տարվել է այնտեղ հայ ազգաբնակչության հետ կապված։ Այստեղ նաև հարցն այն է, որ համապատասխան ցանկություն պետք է լինի տեղահանվելու, քանի որ մարդիկ ունեն բնակավայր, աշխատանք, իրենց կյանքը, և դա հեշտ տրվող որոշում չէ»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայապետյանը՝ անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ իշխանության ձեռնարկած քայլերը բավարար են, անհրաժեշտության դեպքում կլինեն նաև հավելյալ քայլեր։