Thursday, 28 03 2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին

ԱԱԾ-ն ռուսական հատուկ ծառայությունների տրոյական ձին է Հայաստանի մարմնի մեջ. այն պետք է ոչնչացվի

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն առաջարկում է կազմաքանդել Ազգային անվտանգության ծառայությունը և ստեղծել անվտանգության ազգային համակարգ: Նրա կարծիքով՝ ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջոցով Կրեմլը դավադրություն էր մշակել, այն է՝ տապալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անել ամեն ինչ, որ Վանեցյանը նշանակվեր վարչապետ ու երկիրը կառավարվեր Կրեմլից: Ավետիսյանի կարծիքով՝ ԱԱԾ որևէ ղեկավար ոչինչ չի կարող անել, նրանցից միայն պետք է ձերբազատվել, այսինքն՝ արգելքների միջոցով թույլ չտալ, որպեսզի իրենք մոտենան պետական համակարգին: «Պետությունը վարակված է, այն քաղցկեղից պետք է մաքրել»,- նշում է Ավետիսյանը:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ արդյոք իրենց առաջարկը ներկայացրե՞լ են նաև կառավարությանը, Վարուժան Ավետիսյանը պարզաբանեց. «Պաշտոնապես, ուղիղ չենք ներկայացրել: Բայց օրեր առաջ գրավոր նույնաբովանդակ հայտարարություն ենք տարածել: Այսպես ասեմ՝ մենք գիտենք, որ այդ առաջարկությունն իրենց հասել է, իրենք այդ մասին գիտեն, տեղյակ են»:

Մեր հաջորդ հարցին՝ արդյոք ԱԱԾ-ի դավադրության ևս մի օրինա՞կ է այն փաստը, որ նախկին որոշ պաշտոնյաներ, որոնց դեմ կան հարուցված քրեական գործեր, այսօր գտնվում են արտերկրում և փաստացի սահմանը կարողացել են հատել հեղափոխությունից հետո, Ավետիսյանը պատասխանեց. «Միգուցե մեկ-երկուսը իրենց հասանելի միջոցներով են գնացել: Այսինքն՝ օգտվելով այն հանգամանքից, որ իշխանությունները հապաղում են, ճողոպրել են: Բայց ընդհանուր առմամբ՝ այո՛: Կոնկրետ որևէ անձի վերաբերյալ չենք կարող ասել՝ այս մեկն ինչ ճանապարհով է գնացել, բայց ընդհանուր պատկերին նայելով՝ այո՛, ակնհայտ է դառնում, որ նրանք ճամփու են դրվել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

«Սասնա ծռերի» այս առաջարկը կիսում է Հայաստանի Եվրոպական կուսակցությունը: Կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ես տարիներ շարունակ պնդում եմ, որ այն, ինչ մեզ մոտ կոչվում է ԱԱԾ, իրականում սովետական ԿԳԲ-ի ենաթաբաժին է և պետք է կազմալուծվի, հետախուզությունը կամ հակահետախուզությունը պետք է բաժանվեն ներքին գործերի ու պաշտպանության նախարարությունների հատուկ բաժինների միջև, իսկ ԱԱԾ-ի լավագույն կադրերը պետք է տեղափոխվեն համապատասխան հիմնարկներ՝ իրենց գործակալական ցանցով հանդերձ»:

Ըստ Խզմալյանի՝ ԱԱԾ-ն ԿԳԲ-ի ժառանգորդն է. «Եվ եթե մենք համեմատենք այլ երկրների հետ, կտեսնենք, որ սովետական ԿԳԲ-ի գործառույթը մեկն էր՝ ներքին թշնամիներ ստեղծել ու ոչնչացնել, դասակարգային պայքարի հիմնական գործիքն էր: Իսկ մեր երկրում մենք դասակարգային թշնամի չունենք, իրականում ԱԱԾ-ն շարունակում է ծառայել օտար պետությանը, և մինչ այսօր ԿԳԲ-ն անձնավորված կապեր ունի բոլոր աշխատակիցների հետ, ապահովում է նրանց թոշակն ու խրախուսանքը: ԱԱԾ-ն ռուսական հատուկ ծառայությունների տրոյական ձին է Հայաստանի մարմնի մեջ, այն պետք է ոչնչացվի, բարեփոխել հնարավոր չէ, ոչ մի լյուստրացիա չի փրկի»,- եզրափակեց Տիգրան Խզմալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում