Բրիտանացի մանկապիղծ Ռիչարդ Հաքլը, որը բանտարկվել է մալայզիացի երեխաների նկատմամբ սեռական բնույթի բազմաթիվ հանցագործությունների համար, սպանված է հայտնաբերվել բանտում, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ Քենթ կոմսության նախկին բնակիչը սպանվել է ինքնաշեն դանակով:
2016-ին բրիտանացին դատապարտվել է 22 ցմահ ազատազրկման՝ 2006-2014 թթ. ժամանակահատվածում վեց ամսականից մինչև 12 տարեկան երեխաների նկատմամբ սեռական բռնության 71 մեղադրանքն ընդունելուց հետո:
Քննիչները նրա համակարգչում ավելի քան 20 հազար անպարկեշտ լուսանկարներ և նրա հանցագործությունների տեսանյութեր են հայտնաբերել: