«Մեր զարգացման տեմպերը թույլ են տալիս, որ մենք զարգացման տեմպերը փակենք 7% տնտեսական աճի պայմաններում: Եվ սա այն դեպքում, երբ մենք ունենք տնտեսական աճի նվազում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ առաջին վեց ամսվա կտրվածքով 120 միլիոն դոլար արտաքին պարտքի նվազում ունենք: Պատգամավորը նաև նշեց, որ առաջին ինն ամիսների կտրվածքով 192, 4 միլիարդ դրամ ավելի հարկ է հավաքվել: