Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Համանախագահների այց՝ նոր իրավիճակում. Երևանը թարմացնում է բոլորի հիշողությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 14-ին ժամանում են Հայաստան, համանախագահները Հայաստանից մեկնելու են նաև Արցախ: Հետո հավանաբար նրանք կլինեն Բաքվում: Համանախագահների ռեգիոնալ այցը անսպասելի կամ զարմանալի չէ, քանի որ դրա մասին հայտարարվել էր դեռևս շաբաթներ առաջ Նյու Յորքում տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո, դրա արդյունքների հիման վրա:

Այս ընթացքում, սակայն, այդ հանդիպումից հետո տեղի են ունեցել բավականին հետաքրքիր իրադարձություններ ռեգիոնալ լայն մասշտաբով: Առաջինը բնականաբար այն է, որ Սիրիայում սրվել է իրավիճակը թուրքական ռազմական գործողություններից հետո, որն իհարկե ծավալվելով Սիրիայի հյուսիսում՝ անշուշտ ներառում է բավականին լայն աշխարհաքաղաքական շրջանակներ ու շերտեր, որոնք այս կամ այն կերպ անկասկած ասոցացվում են նաև Կովկասին և արցախյան հարցին:

Միևնույն ժամանակ Երևանում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԵՏՄ վեհաժողովը՝ Իրանի նախագահի մասնակցությամբ, ինչը անկասկած առանձնահատուկ բովանդակություն ու նշանակություն է հաղորդել հավաքին, այդ թվում նաև հենց Թուրքիայի այդ ժամանակ դեռևս նախապատրաստվող գործողությունների համատեքստում:

Իսկ հոկտեմբերի 11-ին էլ Աշխաբադում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ղեկավարների վեհաժողովը, որի շրջանակում ընթրիքի սեղանի շուրջ տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև զրույց՝ մոտ երկու ժամ, ինչպես հայտնել էր Հայաստանի վարչապետի խոսնակը: Նրանք, ըստ խոսնակի, զրուցել են լարվածության թուլացմանն ուղղված քայլերի մասին: Մինչ այդ էլ Նիկոլ Փաշինյանը վեհաժողովի միջանցքում գիրք էր նվիրել ՌԴ նախագահ Պուտինին՝ «Ղարաբաղի խաղաղությունը» վերնագրով, որի հեղինակը 1992-96 թվականներին հակամարտության կարգավորման գործընթացում ռուսաստանցի միջնորդ Վլադիմիր Կազիմիրովն է: Ինչպես հետո հայտնել էր Հայաստանի վարչապետը, գրքի ինտրիգը պրոհայկական լինել-չլինելը չէ, այլ դրանում գործընթացի վերաբերյալ մի շարք նրբությունների առկայությունը, որոնք վաղուց մոռացվել են:

Հատկանշական է, որ համանախագահների ռեգիոնալ հերթական այցից առաջ՝ նոր ռեգիոնալ իրողություններում պաշտոնական Երևանը Մոսկվային հիշեցնում է արցախյան հարցում եղած, փաստորեն, «նախապուտինյան» շրջափուլում եղած ինչ-ինչ նրբությունների մասին: Արդյոք Երևանն այդ իմաստով մի «գիրք» էլ պատրաստե՞լ է համանախագահների համար՝ դարձյալ հիշեցնելով «մոռացված» նրբությունների մասին:

Ի՞նչ է վերադարձնում Հայաստանը կարգավորման գործընթաց, ինչո՞վ է թարմացնում համանախագահ երկրների հիշողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում