Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ստացել է ՄԻԵԴ-ի ծանուցումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ստացել է ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված Մեծ պալատի ծանուցումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Մեծ պալատի հանձնաժողովի կողմից ՍԴ դիմումի վարույթի ընդունմանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՄԻԵԴ-ը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը։

Վարդևանյանի խոսքով՝ Մեծ պալատի հանձնաժողովի նախագահը երկու որոշում է կայացրել։

«Պետք է նկատել, որ ՄԻԵԴ նախագահի կողմից է այս որոշումը կայացվել՝ հնարավորություն ընձեռնելով կողմերին, որովհետև փաստացի կողմը Սահմանադրական դատարանն է և խորհրդատվական կարծիքների դեպքում այդպիսի առանձնահատկություն կա։ Բայց դատարանի նախագահը կարելի է ասել՝ երկու որոշում է կայացրել։ Առաջինը դրա վերաբերյալ է, իսկ մյուսն այն է, որ նշված հարցը քննվելու է հրատապության կարգով՝ սեղմ ժամկետներում»,- ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ դա է պատճառը, որ վերջնաժամկետ է նշանակվել նոյեմբերի 19-ը։

Սահմանված կարգի համաձայն՝ մինչև նոյեմբերի 19-ը դատավարության կողմերը պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումները։ Արամ Վարդևանյանը նշեց, որ դեռ վաղ է մեկնաբանել, թե ինչ դիրքորոշում է ներկայացվելու, որովհետև դեռ աշխատանքներ պետք է տարվեն, սակայն ասաց. «Հակիրճ կարող եմ ասել հետևյալը՝ 300.1-ը՝ իրավական որոշակիության հարցը՝ իրավական ակտի կայունություն ներկայացնող պահանջների տեսանկյունից, հետադարձ ուժի կիրառման արգելքի տեսանկյունից։ Այս նշված բոլոր իրավունքները և երաշխիքները ոչ միայն սահմանադրորեն երաշխավորված իրավունքներ են, այլև՝ կոնվենցիոնալ։ Դրանց վերաբերյալ մանրամասն կներկայացնենք մեր դիրքորոշումը, ինչպես ներկայացվել էր Սահմանադրական դատարանին՝ մեր երկու դիմումներով»։

Արամ Վարդևանյանը շեշտեց, որ Մեծ պալատում գործում են վարույթի ընդունման խիստ և կոշտ պահանջներ և, եթե այդ շեմը հաղթահարվում է և դիմումը վարույթ է ընդունվում, ապա դա նշանակում է, որ կոնվենցիոնալ իրավունքների տեսանկյունից խնդիր կա։

«Պատկերացրեք, որ Մեծ պալատը, կարելի է ասել, որ գործ է քննում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ և այդ հոդվածի վերաբերյալ հայաստանյան արդարադատությունն այնպես է իրականացվում, որ դեռևս կա կալանավորում։ Սա շատ կարևոր հարց է։ Եթե այդ նորմը ՄԻԵԴ Բարձրագույն պալատը դիտարկում է որպես հիմք՝ վարույթ ընդունելու, այսինքն՝ այդպիսի կասկածները այդ շեմին են համապատասխանում, իսկ ՀՀ-ում կալանավորումը ուժի մեջ է։ Իսկ օրինակ՝ դատավոր Արմեն Դանիելյանն առհասարակ իրավական որևէ խնդիր 300.1-րդ հոդվածի հետ կապված չէր տեսել»,- նկատեց Վարդևանյանը։

Դիտարկմանը, թե ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը կարող է եւ կիրառվել եւ ոչ՝ հայրենի դատական մարմինների կողմից՝ Արամ Վարդևանյանն ասաց.

«Կներեք, իսկ քանի՞ երկրներ կան, որոնք ՄԻԵԴ-ի՝ Բարձրագույն պալատի, թեկուզ խորհրդատվական բնույթի կարծիքը չեն կիրառում։ Ինձ այդպիսի փորձ ծանոթ չէ, ճիշտն ասած»։

Նա նաև հավելեց, որ պետք է հաշվի առնել, որ սա խորհրդատվական կարծիք է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» կոնվենցիայի համապատասխանելիության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների լավագույն փորձի համապատասխանության տեսանկյունից և մարդու իրավունքի պաշտպանության վերաբերյալ կարծիք է, որին հակադրելը դժվար է պատկերացնելը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ն ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։

Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում ՀՀ Կառավարության, ինչպես նաև մարդու իրավունքների հանձնակատարի, գրավոր փաստարկների ներկայացման համար։

Նշվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումով պահանջվող խորհրդակցական կարծիքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությանը։

Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը:

«Փաստինֆո-ն հաղորդել է, որ հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

Հեղինակ` Իզաբել Սահակյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում