Լուրեր
Ադրբեջանը լավ գիտի ինչպես պատմություն հորինել. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՊՀ ղեկավարների նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Գարեգին Նժդեհի մասին հնչեցրած մեղադրանքներին:

«Հայաստանը հաստատակամ է իր պայքարում նեոնացիզմի և ծայրահեղականության դեմ, ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի` պատմությունը վերանայելու կոչին, բայց պետք է ասեմ, որ պատմությունը իրենց գործը չէ, մանավանդ, որ իրենք լավ գիտեն պատմություն հորինել»,- ասել է Աննա Նաղդալյանը` հիշեցնելով Ռամիլ Սաֆարովի դեպքը և ասել, որ նախ` նրան հերոսացնելու պատմությունը պետք է վերանայել և դատապարտել հային սպանելու համար:

  • Դիտումներ՝ *