Հոնկոնգի թանգարանից անհետացել է չինացի նկարիչ Ցույա Ժուչժոուի «Ձյունապատ լեռը» կտավը, որը գնահատվում է 3,7 մլն դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ կտավը պատահմամբ կարող էր հայտնվել աղբի կոնտեյներում, որտեղ կարող էին դրած լինել հավաքարարները:
Հոնկոնգյան ԶԼՄ-ները պնդում են, որ կա տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են հավաքարարները կտավը դուրս բերում «Գրանդ Հայաթ» հյուրանոցից, որտեղ այն աճուրդի էր հանվել:
Արվեստաբանները մտավախություն են հայտնել, որ այն արդեն քաղաքային աղբանոցում է:
Հյուրանոցի ադմինիստրացիան հերքում է, որ իր անձնակազմը կապ ունի կտավի անհետացման հետ:











































