Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Փաշինյանն ու թիմը օգտագործում են այս հնարքը․ժամանակն է որոշ հարցեր վերջնական լուծում ստանան

«Կուտակված բոլոր խնդիրները իրենց վերջնական լուծումը չեն ստանում, դրա համար էլ ինչ-որ փուլում ինչ-որ խնդիր հետին պլան է մղվում, ինչպես, օրինակ, Ամուլսարի խնդիրը, և առաջին պլան են մղվում այլ խնդիրներ. հիմա արծարծվում է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ ինչ-որ առևտուր էր արվում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ չհամաձայնելով այն կարծիքի հետ, թե չի ստացվում հրահրել թեժ աշուն:

Նրա խոսքով՝ քանի որ հարցերը վերջնական լուծում չեն ստանում, իրավիճակն է դառնում ընդդիմադիր:

«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության համահիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն էլ կարծում է, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն են կրում ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը: «Մի կողմում իշխանությունն է, որը կարծես թե կամք է փորձում ցուցաբերել բարեփոխումների համար, սակայն դեռևս չի կարողանում ձևակերպել՝ ինչպես և ում միջոցով: Մյուս կողմում այնպիսի դերակատարներ են, ինչը, ի դեպ, բնորոշ է քաղաքական մշակույթի ճգնաժամում գտնվող պետություններին, որտեղ սեփական իշխանության կորուստը նույնականացվում է պետության կորստին, և խուճապային իրավիճակներ են փորձում ներկայացնել, թե իբր մենք կորցրել ենք պետությունը, ոչ թե դերակատարներն են կորցրել իշխանությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Վիգեն Հակոբյանը ի լրումն նկատեց, որ այսօրվա իշխանությունը, երբ ընդդիմություն էր, օգտագործում էր նույն գործիքակազմը. «Եվ իրենցից առաջ էլ ընդդիմադիրները միշտ կործանման մասին էին խոսում, մասնավորապես հերթապահ թեմա կա՝ Արցախի հարցը: Իսկ իշխանությունն էլ միշտ օգտագործում է իրեն բնորոշ գործիքակազմը՝ ցույց է տալիս, որ ամեն ինչ նորմալ է»:

Այս շրջափուլից դուրս գալու համար Վիգեն Հակոբյանը կարծում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը որոշակի պայմանավորվածության պիտի գան խաղի կանոնների շուրջ: Սուրեն Պետրոսյանն էլ համարում է, որ նախկինների վերադարձը պետք է բացառել. «Պետք է ուղղակի հաղթահարել անորոշությունները, մինչդեռ մեր շուրջբոլորը անորոշություններ են: Անորոշությունն է ծնում այս վայրիվերումները»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում