Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 28-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Այս տարի որոշ փոփոխություն ենք կատարել: Առաջին 4 ժամը անցկացվելու է և կազմակերպվելու է Հայաստանում, հաջորդ 6 ժամը կփոխանցենք Լոս Անջելեսին: Ծրագիրը լիովին փոփոխված է լինելու, չեք տեսնի այն, ինչ տեսել եք տարիներով: Փորձելու ենք ավելի ժամանցային այն սարքել, ավելի նպատակային դարձնել: Նաև տարբեր արշավներ ենք կազմակերպելու մինչև Թելեթոնի օրը»,- ասաց Հայկակ Արշամյանը: