ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկացի զինծառայողները սեղմված են թուրքական զորքերի միջև, որոնք գործողություն են իրականացնում քրդական խմբավորումների դեմ, հաղորդում է Fox News-ը։
«Ամերիկյան զորքերը հայտնվել են թակարդում՝ դեպի հյուսիս շարժվող սիրական բանակի և դեպի հարավ շարժվող թուրքական բանակի միջև»,-նշել է Պենտագոնի ղեկավարը։
Ստեղծված իրավիճակը նա «սարսափելի» է անվանել։
Էսփերը նշել է, որ ԱՄՆ-ն «չի ստորագրել» հանուն սիրիացի քրդերի պաշտպանության Թուրքիայի հետ պատերազմելու օգտին։ Նա նաև խոստովանել է, որ Վաշինգտոնը տարածաշրջանում բավարար ուժեր չունի՝ թուրքական զորքերի հարձակումը կանխելու համար։