Thursday, 25 04 2024
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

Հիշենք, թե ինչ անհաջող ավարտ ունեցավ նախորդ անգամ Սեյրան Օհանյանի «խաղի մեջ մտնելը»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների տարածած հայտարարությունը նրան քաղբանտարկյալ հռչակելու, նրա անազատությունը հայկական երկու պետությունների համար ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնելու մասին շարունակում է մնալ հասարակական-քաղաքական դաշտի, ինչպես նաև փորձագետների ուշադրության կենտրոնում։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ՝ մեկնաբանելով անազատության մեջ գտնվող պաշտոնաթող նախագահին քաղբանտարկյալ հռչակելու մասին արտահայտությունը՝ ասաց. «Քաղբանտարկյալն ավելի լայն հասկացություն է. եթե, ըստ իրենց, կան իրավական անարդարություններ, դա դեռ չի նշանակում, որ երկրորդ նախագահը քաղբանտարկյալ է։ Քաղբանտարկյալը քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար դատապարտված մարդն է, այսինքն՝ այդ տերմինը ամեն մեկին կպցնել չենք կարող։ Հայաստանում քաղբանտարկյալներ եղել են և ամենաշատը՝ 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսի հարյուրից ավելի գործիչներ իրավական շղարշով, բայց իրականում քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար դատապարտվեցին ու դարձան քաղբանտարկյալներ։ Այնպես որ՝ չի կարելի այդքան հեշտ ու հանգիստ մարդուն քաղբանտարկյալ հռչակել, պետք է որոշակի հիմնավորումներ ունենալ»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այս կամ այն քաղաքական գործչին իր աջակցությունը հայտնելու. «Նրանք կարծում են, որ երկրորդ նախագահը քաղբանտարկյալ է, հայտնում են աջակցություն։ Ես հեռու գնացող գործընթացներ այս պահին չեմ տեսնում։ Դժվար է ասել՝ երկրորդ նախագահին ավելի անհրաժեշտ է, որ մոտ 20 հոգի իրեն քաղբանտարկյա՞լ հռչակի, թե՞ ինչ-որ քաղաքական ուժ ձևավորվի։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժ չի ձևավորվում. այո՛, հավաքվում են, քննարկում, բայց դա կազմակերպված քաղաքական ուժ չէ, դա կողմնակիցների տեսակետն է երկրորդ նախագահի վերաբերյալ։ Եվ կրկնում եմ՝ դժվար է ասել, թե երկրորդ նախագահին որն էր ավելի անհրաժեշտ՝ լուրջ կազմակերպված քաղաքական ուժ ստեղծե՞լը, թե՞ մի քանի տասնյակ մարդկանցով հայտարարություն ընդունելը։ Ենթադրում եմ, որ շատ ավելի պետք կգար ինչ-որ ուժի ձևավորումը՝ առավել ևս, երբ նայում ենք, թե ովքեր են հայտարարություն անողները՝ սովորական քաղաքական գործիչներ Հայաստանից, այնպես չէ, որ համաշխարհային հռչակ ունեցող, ազդեցիկ մարդիկ են»։

Ուշագրավ է այդ հայտարարության վերաբերյալ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի արձագանքը լրագրողների հետ զրույցում։ Լրագրողները նրան հարցրել են, թե հայկական երկու պետությունների անվտանգության ինչ սպառնալիք նկատի ունեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Պաշտպանության նախկին նախարար Օհանյանը լրագրողների հարցին պատասխանել է, թե պետք է հարցն ուղղել այն մարդկանց, ովքեր խոսել են դրա մասին, նրանք պետք է ասեն, թե ինչ սպառնալիք նկատի ունեն:

Փաստացի ստացվում է, որ Սեյրան Օհանյանը հրաժարվել է միանալ այն մտքին, որ արտահայտել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրենց հայտարարության մեջ: Պաշտպանության նախկին նախարարը փաստորեն չի համարում, որ Ռոբերտ Քոչարյանի անազատությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի և Արցախի համար:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ գուցե կան ինչ-որ խնդիրներ տվյալ անձի և հայտարարություն անողների միջև: «Դրանք կարող են լինել ամենատարբեր խնդիրները, և իր իրավունքն է՝ միանալ կամ չմիանալ։ Սա, իհարկե, ինչ-որ բան ցույց է տալիս, բայց նա կարող է չմիանալ հայտարարությանը, հետագայում մասնակցել քաղաքական պրոցեսներին։ Այնպես չէ, որ խաղի մեջ չի մտնում, բայց հիշենք, թե երբ նախորդ ընտրություններին նա մտավ խաղի մեջ՝ դա ինչ անհաջող ավարտ ունեցավ»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում