Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ոչխարի ներկրման համար սուբսիդավորվող վարկեր, գումարի հետվերադարձ. պետությունն աջակցում է ֆերմերներին

Ոչխար ներմուծող ֆերմերները կստանան վարկի տոկոսի սուբսիդավորման կամ գումարի մասնակի վերադարձի հնարավորություն: Պետությունը նպատակադրվել է զարգացնել արտահանման մեծ պոտենցիալ ունեցող գյուղատնտեսության այս ոլորտը, ծրագրով նախատեսվում է Հայաստան ներկրել 30 հազար տոհմային ոչխար` բարելավելով որակական չափանիշներն ու իջեցնելով կաթի ու մսի գինը: Կառավարության կողմից ընդունված 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի մասին խոսել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի հետ։

«Նախատեսվում է տոհմային կենդանիների ներկրման նպատակով տրվող վարկերի մասնակի սուբսիդավորում: 12 տոկոսի դեպքում 10 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, այսինքն` ֆերմերը կվճարի ընդամենը 2 տոկոսը: Ծրագրում առաջարկել ենք նաև երկրորդ մեխանիզմ, որի համաձայն ֆերմերը, որն իր սեփական գումարով կներմուծի ոչխար, պետության կողմից կստանա 23 տոկոսի չափով հետվերադարձ: Սպառողական կոոպերատիվների և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար վարկը կտրամադրվի 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ գումարի հետվերադարձը կլինի 27 տոկոսի չափով»,-ասաց Գաբրիելյանն ու հույս հայտնեց, որ ծրագրով կստեղծվեն տոհմային տնտեսություններ, և հետագայում այլևս ներկրման կարիք չի լինի:

Պետությունը նաև Համաշխարհային բանկի հետ ունի նախնական պայմանավորվածություն` հանրապետությունում 2 տոհմաբուծական տնտեսություններ ստեղծելու համար: Դրանցից մեկը կստեղծվի Ագրարային համալսարանի բազայի հիմա վրա, մյուսը` Գյումրիի սելեկցիոն կայանի:

Կառավարության կողմից հաստատված ծրագրի իրականացման արդյունքում կավելանան ոչխարի, այծի գլխաքանակները, դրանց արտադրանքի ծավալները: «Ծրագրով նախատեսվում է ներկրել մոտ 30 հազար տոհմային ոչխար: Եթե այդքան ներկրենք, ապա կարտադրվի շուրջ 3.5 մլրդ դրամ արժեքով միս, 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ: Կբարձրանա ոչխարաբուծության, այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը, քանի որ գենետիկ բարձր արժեքով կենդանիներ են բուծվում, և պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար»,-նկատեց փոխնախարարը:

Ֆերմերներն իրենք կարող են ընտրել աջակցության ծրագրի որ տարբերակից օգտվել` սուբսիդավորվող վարկի, թե գումարի հետվերդարձի: Սահմանափակում չկա, թե նրանք որ երկրից կներմուծեն կենդանիները, միայն թե ներմուծողը պետք է ներկայացնի տոհմային քարտեր, վկայություն` կենդանու տոհմայնության վերաբերյալ: Փոխնախարարի կարծիքով` ֆերմերները կներմուծեն եվրոպական երկրներից` հիմնականում Գերմանիայից, Ռուսաստանից:

Պետությունը որոշել է գյուղատնտեսության հենց այս ճյուղի համար աջակցության ծրագիր մշակել, քանի որ արտահանման պոտենցիալը մեծ է, ոչխարի մսի արտահանման ցուցանիշներն այս տարի բավականին աճել են: Այս տարվա սեպտեմբերի 13-ի դրությամբ արտահանվել է 21.4 հազար գլուխ ոչխար` նախորդ տարվա նույն ժամանակի 11.3 հազարի համեմատ: «Հետաքրքիրն այն է, որ արտահանվել է հենց կենդանի ոչխար: Անցալ տարի մեծ մասամբ արտահանվել էր ոչխարի միս: Անցյալ տարի ավելի շատ ոչխար է ներմուծվել, քան այս տարի, փոխարենն ավելացել է արտահանումը: Սա նշանակում է, որ ոչխարաբուծությանը մարդիկ վերաբերում են որպես հետաքրքիր բիզնեսի»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց` արաբական երկրներում մեր ոչխարի մսի նկատմամբ բավականին մեծ պահանջարկ կա:

Փոխնախարարը նշեց նաև` խորհրդային միության անկումից հետո տոհմային անասնաբուծության համար աշխատանքներ շատ քիչ են իրականացվել, և մեր տեղական կենդանիների տոհմային հատկանիշները բավականին իջել են: Այսպիսով` ծրագրի իրականացման արդյունքում նաև ունեն տեղական ոչխարի որակական հատկանիշները բարելավելու խնդիր:

Ոչխարաբուծությունը ոչ ճիշտ վարման դեպքում կարող է արոտների դեգրադացիայի պատճառ դառնալ: Փոխնախարարը վստահեցրեց` ծրագրի իրականացմամբ ոչխարների գլխաքանակի ավելացման արդյունքում բնապահպանական խնդրի չեն բախվի: «Մենք ունենք տվյալներ, որ Խորհրդային միության ժամանակ մոտ 1 մլն 200 հազար ոչխար է պահվել: Այսինքն` մեր արոտները կարող են ծանրաբեռված լինել այդքան քանակի ոչխարով: Հիմա հանրապետությունում ունենք ընդամենը 680 հազար ոչխար, այս ծրագրով նախատեսվում է ներկրել մոտ 30 հազար տոհմային ոչխար»,-նշեց նա:

«Ծրագրից հիմնական ակնկալիքն է բարելավել մեր նախիրները տոհմային կենդանիներով, որի արդյունքում մեկ միավոր կենդանուց կունենանք ավելի շատ կաթ, միս: Հետևաբար` կիջնի նաև կաթի և մսի ինքնարժեքը, և դրանով իսկ ավելի մրցունակ կլինենք արտահանման համար»,-եզրափակեց Գաբրիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում