ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել Է, որ դեմոկրատ կոնգրեսականները բանաձեւ կներկայացնեն, որով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ կարվի չեղարկել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքի դուրսբերման որոշումը: Այդ մասին հայտնել Է Hill թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Շումերը հայտարարել Է, որ հանդիպում Է անցկացրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, որի ընթացքում իրենք պայմանավորվել են, որ համատեղ բանաձեւ կառաջարկեն Թրամփի որոշման եւ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության վերաբերյալ:
«Մենք համատեղ բանաձեւ կներկայացնենք Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին, որը կոչ Է անում նախագահին չեղարկել իր որոշումը, որպեսզի հնարավոր ամեն ինչ արվի քրդերին պաշտպանելու համար, անհրաժեշտ ամեն ինչ արվի, որպեսզի փախչելու հնարավորություն չտրվի ԻՊ-ի ահաբեկիչներին, ինչպես նաեւ համոզվելու, որ Թուրքիան կատարում Է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ունեցած համաձայնագրերը»,- թերթը մեջբերել Է Շումերի խոսքը:
Սենատորը նաեւ նշել Է, որ, իր կարծիքով, բանաձեւը, որը դեռեւս մշակվում Է, կստանա «երկու կուսակցությունների զգալի աջակցությունը»։