Լոնդոնի BFI կինոփառատոնի ժամանակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն կրկին քննադատել է սուպերհերոսների մասին ֆիլմերը, որոնք նախկինում նա համեմատել է «ժամանցային զբոսայգիների» հետ։
Ռեժիսորը կրկին հայտարարել է, որ ըստ կոմիքսների նկարահանված ֆիլմերը կինոարվեստ չեն, ինչպես նաև նշել, որ կինոթատրոնները պետք են ֆիլմեր ցուցադրելու համար, որոնցում կա սյուժե և պատմություն։
«Դա ֆիլմ չէ, այլ ինչ-որ ուրիշ բան։ Այդ կինոնկաները մեզ չպետք է գրավեն»,-ասել է Սկորսեզեն։