Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Մեր հեղափոխությունը չի կարող «Լենին» ունենալ. մի ֆետիշացրեք Փաշինյանին, նա դրա կարիքը չունի

48 900 000 դրամ՝ մոտ հարյուր հազար դոլար, առանց մրցույթի բռնել տվել են վարչապետի գիրքը հրատարակած ընկերությանը, որպեսզի վերջինս հիմա էլ վարչապետի երկտողը տարածի Հայաստանով մեկ. ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:

«Մարդիկ լեգիտիմ հարց են տալիս, թե ինչպե՞ս են որոշել, որ հենց այդ ընկերությունը պիտի անի դա, ինչո՞վ համոզված լինենք, որ կոռուպցիա չկա, վարչապետի խոսնակն ասում է. «Արվել է օրենքի տառին համապատասխան, եթե օրենքի տառին համապատասխան է արվել, այդ դեպքում լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա»։

Դե աչքներս լույս, որ Սերժ Սարգսյանի համար գրած օրենքները հնարավորություն են տալիս ձեր հավանած մարդկանց գործ պաս տաք։ Վախենամ՝ մի քիչ էլ անցնի, ասեն՝ «կարո՞ղ ա գիտես քեզ պիտի աչյոտ տանք»»,-գրել է նա։

Խոսքը քաղաքում տարածված պաստառների մասին է, որոնց վրա վարչապետի ձեռագրով նշված են նրա բառերը՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։

Հեղափոխությանն ակտիվորեն աջակցած գործիչը բոլորիս ուշադրությունը հրավիրել է խնդրի կոռուպցիոն բաղադրիչի վրա։ Եթե վարչապետի գիրքը հրատարակած ընկերությունը պետական բյուջեից փողեր է ստանում՝ առանց մրցույթի, ապա կոռուպցիոն ռիսկ առկա է, մանավանդ, որ պատկան մարմինները հանդես են գալիս «արվել է օրենքի տառին համապատասխան» ստանդարտ ձևակերպումով՝ հրաժարվելով ներկայացնել գործընթացի հիմքերը, այլ խոսքով՝ հասարակությանը համոզել, որ ամեն ինչ տեղի է ունեցել լեգալության սահմաններում ու թափանցիկ։

Այստեղ խնդիրն, իհարկե, ավելի գլոբալ է, ու, ցավոք, հանգում ենք նրան, որ երկրում փոխվել է քաղաքական իշխանությունը, սակայն նույնն են մնացել կառավարման փիլիսոփայությունը, այն օրենսդրական ու ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք ավտորիտարիզմ են ծնում։ Շարունակ այս մասին գրում ենք, սակայն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հետևողականորեն չեն հրաժարվում սուպերվարչապետական համակարգից՝ արդյունքում զրոյացնելով քաղաքական ու հանրային վերահսկողության բոլոր ռեսուրսները։

Մյուս կողմից՝ հայկական թավշյա հեղափոխությունը չի կարող ունենալ իր «Լենինը», այլ խոսքով՝ տրանսֆորմացվել դիկտատուրայի, որտեղ առաջնորդի դարձվածքները, խոսքերը մասսայաբար պարտադրվում են հասարակությանը։ Նման մոտեցումը հաստատապես հակոտնյա է մեր հեղափոխության օրակարգին, արժեհամակարգին, որի առանցքում անհատն է՝ իր նախաձեռնողականությամբ, տաղանդով։

Հայտնի պաստառին վերադառնալով՝ դժվար չէ նկատել, որ դարձյալ ներիշխանական ինչ-որ խումբ «արջի ծառայություն» է մատուցել Փաշինյանին՝ չհաշվարկելով, թե ինչպիսի ոչ միանշանակ աղմուկ է բարձրանալու պաստառների հետևանքով։

Եվ վերջապես՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսն ինքնին պարզունակ, կենացային բնույթ ունի ու իր մեջ չի պարունակում քաղաքացիականության բաղադրիչ կամ չունի կրեատիվ բնույթ։ Նման պրիմիտիվ կարգախոսները, որպես կանոն, օգտագործում են ավտորիտար առաջնորդները՝ հասարակությանը կոնսոլիդացնելու, քաղաքական ու տնտեսական ռազմավարական ծրագրերի բացակայությունը քողարկելու նպատակով։

Թավշյա հեղափոխության պոտենցիալը, կարծում եմ, շատ ավելի մեծ է, ու հարկ է դուրս գալ կարգախոսային քաղաքականության կարծրատիպերից ու հարթակներ ստեղծել՝ իրապես նոր գաղափարների, կրեատիվ նախաձեռնությունների գեներացման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում