Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը հաղթեց առաջին ռաունդը. Ալիևը վկայեց պարտությունը

ԱՊՀ պետությունների ղեկավարների Դուշանբեի հավաքից մեկ տարի անց Աշգաբադում տեղի ունեցած հավաքը որոշակիորեն վկայեց արցախյան գործընթացում անցնող մեկ տարվա որոշակի տրանսֆորմացիայի հանգամանքը, արձանագրված միտումները: Եթե մեկ տարի առաջ՝ սեպտեմբերին Դուշանբեում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումն ու զրույցը, որի արդյունքը սահմանային իրավիճակի աննախադեպ հանգստացումն էր, որը, մեծ հաշվով, մինչ այժմ էլ առկա է՝ առանձին լարվածության օրերով անգամ, ապա մեկ արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքին Ալիևի մեղադրանքները Հայաստանին և դրանց Նիկոլ Փաշինյանի շատ կոշտ ու համարժեք պատասխանը Դուշանբեի հակապատկերն էին:

Այդպիսով, մեկ տարի անց մեկ արձանագրում ենք Փաշինյան-Ալիև փոխհարաբերության կամ դիրքորոշումների նկատելի կոշտացում, ինչը բնականաբար արտացոլելու է նաև, այսպես ասած, կարգավորման գործընթացում եղած շարժը: Դա առիթ և հնարավորություն է՝ գնահատել Հայաստանի հետհեղափոխական ժամանակաշրջանում արցախյան հարցում եղած իրավիճակը, որտեղից սկսվեց, և ուր է հասել այժմ: Նիկոլ Փաշինյանը, մայիսի ութին դառնալով վարչապետ, մայիսի 9-ին արդեն Հաղթանակի տոնի առիթով Ստեփանակերտում էր, որտեղ, սկսած քաղաքական անտուրաժից, մինչև հայտարարություններ ցույց տվեցին, որ Երևանը ձեռնամուխ է լինում արցախյան հարցում առնվազն մարտավարա-մեթոդաբանական էական փոփոխությունների, որոնք պետք է լինեին նաև բովանդակային փոփոխությունների մեկնակետ:

Հունիսին տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև ծանոթությունը, բայց զրույց, որպես այդպիսին, չեղավ: Դա Ռուսաստանում մեկնարկող Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով մոսկովյան հավաքն էր, որտեղ Պուտինը ծանոթացրել էր Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին:

Առաջին զրույցը եղավ մի քանի ամիս անց՝ Դուշանբեում: Ի դեպ, հետաքրքիր է, որ դրա անմիջապես նախորդ օրը Պուտինը մեկնել էր Բաքու, այն դեպքում, երբ դրանից օրեր առաջ էր Ալիևը եղել Սոչիում և հանդիպել նրա հետ: Ըստ ամենայնի, Բաքվում Պուտինն Ալիևին «նախապատրաստել» էր Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն ու նոր իրավիճակին, որն Ադրբեջանի համար, թերևս, անակնկալ էր: Բաքուն դեռևս 2018-ի փետրվարին, մարտին հայտարարում էր, որ Հայաստանում իշխանության խնդրի լուծումից հետո՝ Սերժ Սարգսյանի՝ անցում նախագահից վարչապետի կարգավիճակի, սպասում են արցախյան խնդրով ինտենսիվ բանակցության մեկնարկ: Սակայն Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, որը հակառակը՝ տալիս էր ինտենսիվ բանակցությունից ձեռնպահ մնալու բոլոր հիմքերը, Հայաստանի լեգիտիմ իշխանության ուժով: Միաժամանակ, հենց հաջորդ օրն իսկ ձեռնամուխ լինելով արցախյան հարցում քաղաքականության վերակառուցմանը, Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, լավ էր հասկանում, որ այդտեղով է անցնելու Հայաստանում ներքին իրավիճակի վերակառուցման և նոր իշխանության կառուցման ճանապարհը, և առանց արցախյան հարցում հիմնարար նոր իրողությունների ձևավորման և, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների մթնոլորտային ճնշման չեղարկման, հնարավոր չէ Հայաստանում կատարել վերափոխումների հիմնարար աշխատանք:

Միաժամանակ, այդ աշխատանքը շատ կարևոր է արցախյան ուղղությամբ ռազմավարական խնդիրները կամ խնդիրը՝ հաղթանակը պաշտպանելու հարցը սպասարկելու համար, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում:

Հայաստանի նոր իշխանությանն արցախյան հարցում ճնշման կամ «բերման» ենթարկելու հույսերը, որ կարող էին ունենալ թե՛ Ալիևը, թե՛ Հայաստանի նախորդ իշխանության դեմ մի շարք պատճառներով նրա շուրջ համախմբված ԵՏՄ առաջնորդները, չեզոքացան: Դրա արձանագրումն էր ԵՏՄ հայաստանյան Վեհաժողովը՝ հոկտեմբերի 1-ին, Իրանի ներգրավմամբ աննախադեպ ֆորմատով, և Ալիևի վարքագիծը ԱՊՀ աշգաբադյան Վեհաժողովում: Իսկ դրանից առաջ էլ Լավրովը արձանագրեց, որ բանակցություն չկա, գործընթացը, այսինքն` հարցը, սառեցված է:

Այլ կերպ ասած, Հայաստանի իշխանությունը արցախյան հարցում նկատելի առավելությամբ շահել է առաջին ռաունդը, Ադրբեջանը ոչ միայն չի ստացել առավելություն, այլ չի կարողացել հավասարվել քաղաքական այն կշռին, որ թավշյա հեղափոխությամբ ձեռք բերեց Հայաստանը: Բայց խաղը ոչ միայն ավարտված չէ, այլ նոր է սկսվում, ընդ որում՝ լայն համատեքստով, և առջևում են շատ ռաունդներ: Այստեղ գլխավորը, անշուշտ, Հայաստանի ռեսուրսային կարողության ապահովումն է, ինչը համահայկական խնդիր է:

Միևնույն ժամանակ, կան կարծիքներ, թե բանակցային կամ կարգավորման գործընթացի բացակայությունը պատերազմ է: Չկա այդպիսի բան: Պատերազմը պայմանավորված է բացարձակապես այլ գործոններով և խաբկանք է, թե բանակցության կամ կարգավորման գործընթացի, այսպես ասած, առկայությունը չեզոքացնում է պատերազմը: Հակառակը, հաճախ հասունացող պատերազմները քողարկվում են իմիտացիոն բանակցության ներքո, ըստ այդմ՝ այստեղ խնդիրն արդեն բոլորովին այլ տիրույթում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում