ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Թուրքիայի դեմ «հզոր» պատժամիջոցների փաթեթ պատրաստելու մասին:
«Համագործակցում եմ Լինդսի Գրեմի և կոնգրեսի բազմաթիվ անդամների, ներառյալ՝ դեմոկրատների հետ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հզոր փաթեթ մշակելու ուղղությամբ: Ֆինանսների նախարարությունը պատրաստ է, կարող են մշակվել լրացուցիչ ակտեր: Կա նշանակալի կոնսենսուս այդ հարցում: Թուրքիան խնդրել է չանել դա: Բռնվե՜ք»,- գրել է Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում քուրդ խմբավորումների դեմ, ինչի պատճառով սուր քննադատության է արժանացել Վաշինգտոնի կողմից: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ ամերիկյան զորքերը դուրս է բերել գործողությունների գոտուց, սակայն միևնույն ժամանակ հայտարարել է, որ չի խրախուսում Անկարայի գործողությունները:
Սենատում և ներկայացուցիչների պալատում հայտնվել են օրինագծեր, որոնք նախատեսում են պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ Սիրիայում ԱՄՆ դաշնակից խմբավորումների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: